Հիմա ամեն ինչ խառն է․․Ամեն պահի կարող է լույս ու կապ չլինել,շուրջ 80 տոկոսը Բերձորից տեղափոխվել է Հայաստան          Մենք վրդովված ենք շրջանառվող ցինիկ նյութերից, մեղադրանքներ են հնչում ռուսական կառույցների հասցեին․ ՌԴ ԱԳՆ-ն բողոքի նոտա է հղել ՀՀ ԱԳՆ-ին       Կրծքավանդակի ցավերի դեպքում ինչ պետք է անել կամ չպիտի անել    

14 հուն 2022 18:00

Հայ ժողովուրդը հոգնել է թշնամությունից և կայունություն է ուզում.Բանակցությունների բովանդակությունը և օրակարգը որոշում է Ալիևը, այլևս չեն լինի «ԼՂ հակամարտություն», «կարգավիճակ» արտահայտությունները

Ադրբեջանի Անվտանգության խորհրդի քարտուղար Ռամիլ Ուսուբովը պաշտոնական մամուլին տված հարցազրույցում անդրադարձել է տարածաշրջանում իրավիճակին: Նա նշել է, որ 44-օրյա պատերազմի ավարտից հետո Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները դեմ առ դեմ և առցանց ռեժիմներով 7 հանդիպում են անցկացրել Ռուսաստանի, Եվրոպական խորհրդի և Ֆրանսիայի նախագահների նախաձեռնությամբ:

«Փաստն այն է, որ բանակցությունների բովանդակությունը և խաղաղության օրակարգը միանշանակ որոշում է Իլհամ Ալիևը։ Նախագահի խնդրանքով բանակցություններում այլևս չեն օգտագործվում «Լեռնային Ղարաբաղի հակամարտություն», «կարգավիճակ» արտահայտություններ։ Իլհամ Ալիևը ներկայացրել է տարածաշրջանում խաղաղություն, անվտանգություն և զարգացում ապահովելու իր առաջարկները՝ տարածաշրջանում խաղաղության և վստահության խթանում, Ղարաբաղյան առաջին պատերազմում անհայտ կորածների բացահայտում, ականազերծում, կապի և տրանսպորտի հաղորդակցության ուղիների բացում, մաքսային և սահմանային հսկողության հարցերի փոխադարձ ապահովում, համատեղ տնտեսական համագործակցության հարթակի ստեղծում և նմանատիպ այլ հարցեր բանակցությունների կարևոր թեմաներ են»,- ասել է Ռամիլ Ուսուբովը։

Ադրբեջանի ԱԽՔ-ի խոսքով՝ այժմ նախնական նպատակը «խաղաղության համաձայնագրի» (չակերտները՝ Tert.am) շուրջ բանակցություններ սկսելն է և սահմանազատման և սահմանագծման հարցերը քննարկելը:

«Հաջորդ փուլը «Զանգեզուրի միջանցքի» (չակերտները՝ Tert.am) բացումն է, որտեղ Երևանն արդեն կորցնում է խոչընդոտներ ստեղծելու կարողությունը... Իրանի հետ Ալիևի նախաձեռնությամբ ստորագրված փոխըմբռնման հուշագրի համաձայն՝ Իրան-Հայաստան սահմանից 5 կմ հարավ կկառուցվի «Արևելյան Զանգեզուրն» (չակերտները՝ Tert.am) ու Նախիջևանը կապող նոր տրանսպորտային հանգույց։ Այն բաղկացած է լինելու երկաթուղային գծից, բազմաշերտ մայրուղուց, թվային հաղորդակցությունից և այլ տարրերից՝ ամբողջությամբ անտեսելով «Զանգեզուրի միջանցքում» (չակերտները՝ Tert.am) Հայաստանի «մանևրները» (չակերտները՝ Tert.am)։ Հայաստանի կառավարությունը կարծում է, որ նոր տրանսպորտային հանգույցի հետ կապված պետք է գերակա դիրք ունենա և պետք է թելադրի իր պայմանները։ Սակայն մեր նախագահը հայտարարել է, որ այս տրանսպորտային հանգույցը շահագործման է հանձնվելու ընդամենը 5 կիլոմետր աշխարհագրական տարբերությամբ, և Հայաստանը հերթական անգամ սխալվել է իր հաշվարկներում»,- ասել է Ուսուբովը։

Ուսուբովի խոսքով, չպետք է մոռանալ, որ անցյալ տարվա ընտրություններում հայ ժողովուրդը «վստահել է» (չակերտները՝ Tert.am) իշխող կուսակցությանը, որը հայտարարել է, որ բանակցություններ է սկսելու Ադրբեջանի հետ, այլ ոչ թե ընդդիմությանը, որը ներկայացնում է «պատերազմի կուսակցությունը՝ ռազմական խունտան» (չակերտները՝ Tert.am)։

«Ժողովուրդը Փաշինյանին «Ադրբեջանի հետ հաշտության պայմանագիր կնքելու մանդատ է տվել» (չակերտները՝ Tert.am), այսինքն՝ «հայ ժողովուրդը հոգնել է թշնամությունից և կայունություն է ուզում» (չակերտները՝ Tert.am)»,- ասել է ադրբեջանցին:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր