Ուղիղ.Հանրապետության հրապարակը բազմամարդ է. մեկնարկել է ջահերով երթը          Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը․ Փաշինյան       Կամ մահ, կամ ազատություն.Խնդրում եւ պահանջում եմ՝բանակի բոլոր զորագնդերին՝ կանգնեք ժողովրդի կողքը. Մահապարտների ջոկատի հրամանատար    

14 հուն 2022 13:41

Ոստիկանթյունը դեռ մի քիչ էլ ավել հանդուրժողական է եղել, պետք է իր տակտիկան փոխի և կոշտացնի

Ոստիկանությունը պետք է իր տակտիկան կոշտացնի, ավելորդ հանդուրժողականություն է ցուցաբերում: Լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՔՊ-ական պատգամավոր Արմեն Խաչատրյանը:


ՔՊ-ական պատգամավորը ընդդիմության ակցիաների ժամանակ ոստիկանական գործողությունները և հատուկ միջոցների կիրառումն իրավաչափ է գնահատում.


«Ոստիկանները դեռ մի քիչ էլ ավել հանդուրժողական են եղել, զանգվածային անկարգությունների պայմաններում նրանք պարտավոր էին հատուկ միջոցներ կիրառել: Արդեն 1.5 ամիս է՝ ոստիկանությունը ծանրաբեռնված ռեժիմով հասարակական կարգն է ապահովում և որևէ անգամ հատուկ միջոցներ չեն կիրառվել, անգամ պաշտպանական միջոցներ չեն կիրառվել, այս ամենը բերել են զանգվածային անկարգությունների, ինչը նշանակում է, որ ոստիկանության գործողությունները չեն կանխել անկարգությունները, հետևաբար, ոստիկանթյունը պետք է իր տակտիկան փոխի և կոշտացնի»,-ասաց Խաչատրյանը


Ինչ վերաբերվում է ընդդիմադիրներին մանդատից զրկելուն՝ ՔՊ-ական պատգամավորը վստահեցնում է, որ այդ հարցն ամենօրյա ռեժիմով քննարկում են տարբեր ֆորմատներով, բայց դեռ որոշում չունեն.


«Իշխող ուժի հակվածությունը կախված է ընդդիմության վարքագծից, մենք կտեսնենք, ինչպիսի դրսևորումներ են լինում, ըստ այդմ որոշում կայացնեն»,-ասաց նա:


Իշխանական պատագամավորը չի բացառում, որ Ֆրանսիայի հրապարակից ընդդիմության տեղադրված վրանները կհեռացվեն.


«Քաղաքացիների կողմից ուժեղ ճնշման տակ ենք հիմա, որ երթևեկությունը վերականգնենք, բավականին լուրջ ճնշման տակ ենք, քաղաքացիները մեզ ասում են՝ վերականգնեք երթևեկությունը, բացեք փողոցները: Հնարավոր է, որ Ֆրանսիայի հրապարակից վրանները հանելու որոշում կայացվի, քանի որ հավաքը չարտոնված է, եթե ուզում են հավաք անել, կարող են այնպիսի տեղ անել, որ երթևեկությունը չխանգարեն, թող գնան Օպերայի բակում հավաք անեն»,-հայտարարեց Արմեն Խաչատրյանը


 


Ոստիկանությունը պետք է իր տակտիկան կոշտացնի, ավելորդ հանդուրժողականություն է ցուցաբերում: Լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՔՊ-ական պատգամավոր Արմեն Խաչատրյանը:


ՔՊ-ական պատգամավորը ընդդիմության ակցիաների ժամանակ ոստիկանական գործողությունները և հատուկ միջոցների կիրառումն իրավաչափ է գնահատում.


«Ոստիկանները դեռ մի քիչ էլ ավել հանդուրժողական են եղել, զանգվածային անկարգությունների պայմաններում նրանք պարտավոր էին հատուկ միջոցներ կիրառել: Արդեն 1.5 ամիս է՝ ոստիկանությունը ծանրաբեռնված ռեժիմով հասարակական կարգն է ապահովում և որևէ անգամ հատուկ միջոցներ չեն կիրառվել, անգամ պաշտպանական միջոցներ չեն կիրառվել, այս ամենը բերել են զանգվածային անկարգությունների, ինչը նշանակում է, որ ոստիկանության գործողությունները չեն կանխել անկարգությունները, հետևաբար, ոստիկանթյունը պետք է իր տակտիկան փոխի և կոշտացնի»,-ասաց Խաչատրյանը


Ինչ վերաբերվում է ընդդիմադիրներին մանդատից զրկելուն՝ ՔՊ-ական պատգամավորը վստահեցնում է, որ այդ հարցն ամենօրյա ռեժիմով քննարկում են տարբեր ֆորմատներով, բայց դեռ որոշում չունեն.


«Իշխող ուժի հակվածությունը կախված է ընդդիմության վարքագծից, մենք կտեսնենք, ինչպիսի դրսևորումներ են լինում, ըստ այդմ որոշում կայացնեն»,-ասաց նա:


Իշխանական պատագամավորը չի բացառում, որ Ֆրանսիայի հրապարակից ընդդիմության տեղադրված վրանները կհեռացվեն.


«Քաղաքացիների կողմից ուժեղ ճնշման տակ ենք հիմա, որ երթևեկությունը վերականգնենք, բավականին լուրջ ճնշման տակ ենք, քաղաքացիները մեզ ասում են՝ վերականգնեք երթևեկությունը, բացեք փողոցները: Հնարավոր է, որ Ֆրանսիայի հրապարակից վրանները հանելու որոշում կայացվի, քանի որ հավաքը չարտոնված է, եթե ուզում են հավաք անել, կարող են այնպիսի տեղ անել, որ երթևեկությունը չխանգարեն, թող գնան Օպերայի բակում հավաք անեն»,-հայտարարեց Արմեն Խաչատրյանը:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր