Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի          Երևանի տներից մեկի բակում հայտնաբերվել է 15-ամյա տղայի մարմին       Ռուբեն Վարդանյանի որդին Վենսի տարածաշրջան այցին ընդառաջ ԱՄՆ-ին կոչ է անում միջոցներ ձեռնարկել հայ գերիներին ազատելու համար    

14 հուն 2022 15:02

Չէր հաջողվում լցնել Ֆրանսիայի հրապարակը, հիմա էլ փորձում են համոզել, թե այն փոքր է․ Տարոն Չախոյան

Զավեշտի ժանրից է, երբ Գեղամ Մանուկյանը հայտարարում է, որ Ֆրանսիայի հրապարակն արդեն նեղ է իրենց համար։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը։




Գրառումը ներկայացնում ենք ստորև․


«Փաստ է, որ տեղադրված մոտ 50 վրանների պարագայում անգամ ցուցարարներին չէր հաջողվում լցնել Ֆրանսիայի հրապարակը, իսկ հիմա փորձում են համոզել, թե իբր այն փոքր է։
Ի գիտություն փողոցում հայտնված ընդդիմության առաջնորդների՝ 2-3 հազար ցուցարարով անհնար է որևէ հրապարակ լցնել։
Նաև փաստ է, որ չնայած տարածած ստերին, ընդդիմությունը ձախողել է ստորև նշված բոլոր 6 կետերով։
* դասադուլ
* գործադուլ
* շենքեր շրջափակել
* երթևեկություն պարալիզացնել
* հրապարակ լցնել
* հասնել իշխանության հրաժարականից»։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր