Հունիսի 4-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Երբ խոսում ենք «կարմիր գծերի» խնդրի մասին, շատերը արժեքից են խոսում, ոչ թե խնդրից. Հայկ Կոստանյան       Ուկրաինական հակամարտության հարցում Թրամփի «համբերությունը սպառվել է»    

14 հուն 2022 15:47

Բա քեզ ընդունեմ, հյուրասիրեմ, դու գնաս ԱՄՆ-ում Թուրքիայի դեմ խոսե՞ս․ Էրդողանը՝ Հունաստանի վարչապետին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Վանում երիտասարդների հետ հանդիպման ժամանակ դժգոհություն է հայտնել Հունաստանի վարչապետ Կիրիակիս Միցոտակիսի՝ ԱՄՆ-ի սենատում Թուրքիային առնչվող ելույթի կապակցությամբ, հայտնում է Anadolu ajansı-ն։

Ըստ Թուրքիայի նախագահի՝ իրենք Միցոտակիսի հետ պայմանավորվել էին 2 երկրների միջև խնդրահարույց թեմաների վերաբերյալ 3-րդ կողմերին չխառնել:

«Բա ես քեզ Վահիդդեդին պալատում ընդունեմ, հյուրասիրեմ, այդ ճաշի ժամանակ պայմանավորվենք, որ այսուհետև մենք երկուսով պիտի ուղիղ խոսենք, 3-րդ կողմերին չխառնենք, դրանից հետո 15 օր, 3 շաբաթ անցնի, ու դու գնաս ԱՄՆ-ի Սենատում Թուրքիայի դեմ խոսե՞ս, F-16-երի դեմ ելույթ ունենա՞ս»,- ասել է Էրդողանը:

Այնուհետև նա անդրադարձել է Հունաստանում ԱՄն-ի կողմից հիմնված նոր ռազմաբազաներին՝ ասելով. «Երբ մենք նրանց հարցնում ենք, թի ինչու են այդ բազաները հիմնել, շատ տրամաբանական պատասխան են տալիս՝ ռուսների դեմ: Բա որ ասում եք «ռուսների դեմ», Ուկրաինայի համար ի՞նչ արեցիք՝ ընդդեմ ռուսների: Կարողացա՞ք կանգնել Ուկրաինայի կողքին: Ուկրաինային աջակցեցի՞ք: Նրանց ամեն ինչը սուտ է»:

Շարունակելով միտքը՝ Էրդողանը նշել է, որ քաղաքականության հարցում չպետք է վստահել Արևմուտքին:
«Արևմուքի նկատմամբ չի կարող վստահություն լինել: Արևմուտքից պետք է գիտությունն ու արվեստը վերցնել, բայց Արևմուտքի քաղաքականությանը չի կարելի վստահել: Սրանք 63 թվականից ձգձգում են մեր Եվրամիություն մտնելու հարցը: Միշտ ձգձգել են: Սրանց մոտ սուտը չափերն անցել է: Սրանց մոտ ազնվություն չկա, ազնվությունը մեր ազգի մեջ է»,- եզրափակել է Էրդողանը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր