Մենք շուտով կիմանանք, թե ովքեր են եղել Crocus City Hall-ի ահաբեկչության պատվիրատուները. փորձագետ          Տեսանյութ.Արա, դուք վախեցած եք,Ճիշտ եք անում, որ վախենում եք.պահը մոտենում է.ինչ պլանավորել ենք, անելու ենք       Պուտինը հաջորդ հանդիպման ժամանակ Փաշինյանին ասել է. «Մենք զարմացած էինք, որ դուք այդպես որոշեցիք՝ ԼՂ-ն ճանաչել է Ադրբեջանի մաս    

15 հուն 2022 13:25

«Լաոները» միշտ արթուն են, նրանց կոչով դիմելու կարիք չկա.Մեզ ընդդիմություն է պետք, բայց քանի դեռ կան Սարգսյանը և Քոչարյանը, իրենք չեն կարող ընդդիմադիր դաշտը լցնել

«Լաոներին» կոչով դիմել պետք չէ, որովհետև «լաոները» միշտ արթուն են և 44-օրյա պատերազմը դա արձանագրեց, «լաոների» փնտրտուք անելը որևէ իմաստ չունի։


Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, Պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։


Վերջինս նշեց, որ ընդդիմությունը ճիշտ գնահատեց ստեղծված իրավիճակը և բացեց ճանապարհը։


«Մենք պատրաստ ենք ԱԺ-ում ընդդիմության հետ քննարկել մեզ հեռացնելու ծրագիրը, անվստահություն են ուզում հայտնել, թող հայտնեն։ Վրանները հավաքել են, լավ են արել, գնահատում եմ, դա շատ կարևոր որոշում էր։ Իրենց լիդերը՝ Սերժ Սարգսյանը, արձանագեց, որ դիմադրության շարժումը արդեն ունի նոր լիդեր, դա Իշխան Սաղաթելյանն է։ Ընդդիմությունը իր երեկվա որոշումը արձանագել է որպես հաղթանակ ու շեշտեցին, որ եթե իրենք չլինեին, ՀՀ-ն վաղուց ոչնչացված կլիներ, դա այդպես չէ։ Մենք համերաշխություն ենք ուզում, իսկ այդ հարթակը ԱԺ-ն է, ինչու են փախել ԱԺ-ից, ինչու չեն վերադառնում։ Մեզ ընդդիմություն է պետք, բայց քանի դեռ կան Սերժ Սարգսյանը և Ռոբերտ Քոչարյանը, իրենք չեն կարող ընդդիմադիր դաշտը լցնել»,- ասաց Քոչարյանը։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր