Ապրիլի 19-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում          Տեսանյութ.Թուրքիայում ուժգին երկրաշարժից հետո շենքեր են վնասվել       Տեսանյութ.Տեղի ունեցավ արցախցի նկարիչ, քանդակագործ Արկադի Մկրտչյանի «Արցախի փրկված և կորսված արվեստը» խորագրով ցուցահանդեսը    

15 հուն 2022 14:07

Ընդդիմությունը Արցախին վերցրել է պատանդ արդեն մի քանի տասնամյակ, և, պատանդ պահելով Արցախին, փորձում է Հայաստանում իշխանություն զավթել

ՀՀ խորհրդարանական ընդդիմությունը դեֆոլտի մեջ է։ Այսօր ԱԺ ամբիոնից այս մասին հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը` հիշեցնելով, որ ընդդիմադիր խմբակցություններն ավելի քան 40 օր չեն մասնակցել ԱԺ աշխատանքներին։
«Ընդդիմությունը չի կարողանում սպասարկել իր պարտականությունները ոչ մի ոլորտում։ Չի կարողանում սպասարկել իր պարտականությունները խորհրդարանում, չի կարողանում սպասարկել իր պարտականություններն իրեն ձայն տված քաղաքացիների առջև, չի կարողանում սպասարկել իր պարտականությունները խորհրդարանական դիվանագիտւթյան հարթակում` տևական ժամանակ լքելով խորհրդարանական դիվանագիտության խրամատը։ Չի կարողանում փաստացի սպասարկել իր պարտականությունները նաև փողոցում, որովհետև մենք տեսանք ընդդիմության տխուր ճակատագիրը այս վերջին շաբաթների ընթացքում, որն ամփոփվեց Ֆրանսիայի հրապարակն այսօր գլխիկոր ազատելով»,– ասաց Կոնջորյանը։
Գնահատելով «Դիմադրություն» շարժման բողոքի ակցիաները, իշխանական խմբակցության ղեկավարը նախ հիշեցրեց, որ շարժումը սկսվեց խորհրդարանում արցախյան հարցի մասին վարչապետ Փաշինյանի ելույթից հետո, ապա նշեց, որ ընդդիմությունը փորձեց Արցախի հարցն օգտագործել իշխանությունը վերստին զավթելու համար։
«Ընդդիմությունը Արցախին վերցրել է պատանդ արդեն մի քանի տասնամյակ, և, պատանդ պահելով Արցախին, փորձում է Հայաստանում իշխանություն զավթել»,– ասաց նա։
Կոնջորյանը հայտարարեց, որ ընդդիմության պարտության պատճառը ոչ թե հավաքների սակավամարդ լինելն էր, այլ ընդդիմության առաջնորդների «քաղաքական սակավամտությունը»։
«Որովհետև, երբ որ դու դուրս ես գալիս փրկելու որևէ մեկին թուրքից, և այդ մեկը քեզ կասկածում է, դու նրան չես կարող համարել թուրք։ Սա քաղաքական սակավամտության դասական օրինակ է»,– ասաց նա։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր