Մենք շուտով կիմանանք, թե ովքեր են եղել Crocus City Hall-ի ահաբեկչության պատվիրատուները. փորձագետ          Տեսանյութ.Արա, դուք վախեցած եք,Ճիշտ եք անում, որ վախենում եք.պահը մոտենում է.ինչ պլանավորել ենք, անելու ենք       Պուտինը հաջորդ հանդիպման ժամանակ Փաշինյանին ասել է. «Մենք զարմացած էինք, որ դուք այդպես որոշեցիք՝ ԼՂ-ն ճանաչել է Ադրբեջանի մաս    

15 հուն 2022 14:44

Մազաթափությունը բուժելու առաջին խմելու դեղահաբերը

ԱՄՆ Սննդամթերքների եւ դեղամիջոցների վարչությունը հաստատել է բարիցիտինիբը որպես առաջին խմելու հաբ, որը բուժում է մազաթափությունը (alopecia areata, ալոպեցիա)՝ աուտոիմուն հիվանդություն, որից ԱՄՆ-ում տարեկան տառապում է ավելի քան 300 000 մարդ, հայտնում է AFP-ն:


Ալոպեցիան առաջացնում է ժամանակավոր կամ մշտական տեղային մազաթափություն, որը կարող է ախտահարել մարմնի ցանկացած մազածածկ հատված, ինչը անհանգստություն է պատճառում մարդկանց։




Բարիցիտինիբը, որն արտադրվում է ամերիկյան Eli Lilly դեղագործական ընկերության կողմից եւ հայտնի է Olumiant ապրանքային անունով, պատկանում է յանուս-կինազի կոչվող ինհիբիտոր դեղամիջոցների դասին: Այն գործում է՝ բջջային ուղուն միջամտելու միջոցով, որը հանգեցնում է բորբոքման:


Ճաղատության դեմ կիրառման համար դեղամիջոցի հաստատումը հիմնվել է երկու պատահական վերահսկվող կլինիկական փորձարկումների արդյունքների վրա, որոնց մասնակցել են ծանր ճաղատություն ունեցող 1200 մեծահասակներ:


Յուրաքանչյուր հետազոտության ընթացքում մասնակիցները բաժանվել են երեք խմբի՝ պլացեբո խումբ, խումբ, որը ստացել է օրական երկու միլիգրամ չափաբաժին եւ խումբ, որը ստացել է օրական չորս միլիգրամ չափաբաժին:


36 շաբաթ անց մասնակիցների գրեթե 40 տոկոսի մոտ, որոնք դեղամիջոցի ավելի մեծ չափաբաժին են ընդունել, մազերը 80 տոկոսով աճել են՝ համեմատած մասնակիցների 23 տոկոսի հետ, որոնք ավելի քիչ չափաբաժին են ընդունել եւ մասնակիցների հինգ տոկոսի հետ, որոնք պլացեբո են ընդունել:


Ավելի բարձր չափաբաժիններ ընդունած խմբի մարդկանց գրեթե 45 տոկոսի մոտ նաեւ նկատվել է հոնքերի եւ թարթիչների զգալի աճ:


Ամենատարածված կողմնակի ազդեցությունները եղել են վերին շնչուղիների վարակները, գլխացավերը, պզուկները, խոլեստերինի մակարդակի բարձրացումը եւ կրեատինինֆոսֆոկինազ կոչվող ֆերմենտի ավելացումը:


Ալոպեցիայի նախկին բուժումները կատարվում էին տեղական ազդեցության կամ խմելու դեղամիջոցներով, բայց դրանք համարվում էին փորձարարական եւ ոչ մեկը չի հաստատվել:


Բարիցիտինիբը նախկինում հաստատվել էր ռեւմատոիդ արթրիտի բուժման համար, իսկ կորոնավիրուսի համավարակի ժամանակ դրա լիցենզիան ընդլայնվել է՝ ներառելով կորոնավիրուսով հոսպիտալացված հիվանդների բուժումը։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր