Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին          Նիկոլը ուժեղ է, որովհետև թույլ են նրա դիմացինները, Նիկոլի որակները կոռեկցիայի ենթարկել հնարավոր չէ       Թրամփի հետ կոնֆլիկտի ֆոնին` Մասկի կարողությունը 1 օրում նվազել է 34 մլրդ դոլարով    

16 հուն 2022 11:49

ՌԴ–ն որևէ մեկի վասալը չի լինելու.ՌԴ-ի և ԱՄՆ–ի հարաբերությունների կարգավորման միակ տարբերակն է՝ Վաշինգտոնը հրաժարվի գերիշխանության ձգտումից

Ռուսաստանի և ԱՄՆ–ի հարաբերությունների կարգավորման միակ տարբերակը կարող է լինել այն, որ Վաշինգտոնը հրաժարվի գերիշխանության ձգտումից և հասկանա, որ ՌԴ–ն որևէ մեկի վասալը չի լինելու։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Միակ տարբերակը համաշխարհային գործերում գերիշխանության քաղաքականությունից հրաժարվելն է և հասկանալը, որ Ռուսաստանը չի ցանկանում, չի կարող և մտադիր չէ որևէ մեկի վասալը լինել բառի ցանկացած իմաստով։ Եվ երբ հասունանա ըմբռնման այն պահը, որ Ռուսաստանի հետ հնարավոր է խոսել միայն փոխադարձ շահերի, փոխադարձ հարգանքի հիման վրա, այդ ժամանակ կգա հաջորդ շփումների պլանավորման ժամանակը», – ասել է Պեսկովը։
Ըստ նրա` ԱՄՆ–ն Ռուսաստանի նկատմամբ նման կոշտ որոշումներ չի կայացրել նույնիսկ սառը պատերազմի շրջանում։
Նա հավելել է, որ Ռուսաստանը բախվել է իր մասշտաբներով նախադեպը չունեցող տնտեսական պատերազմի, ինչպես նաև «լիարժեք մեկուսացման և խեղդամահ անելու փորձերի» հետ։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր