Ապրիլի 19-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում          Տեսանյութ.Թուրքիայում ուժգին երկրաշարժից հետո շենքեր են վնասվել       Տեսանյութ.Տեղի ունեցավ արցախցի նկարիչ, քանդակագործ Արկադի Մկրտչյանի «Արցախի փրկված և կորսված արվեստը» խորագրով ցուցահանդեսը    

16 հուն 2022 15:50

ԱՄՆ միակողմանիորեն մեղադրել է հայերին վայրագությունների մեջ

ԱՄՆ Պետական դեպարտամենտի՝ Կրոնի միջազգային ազատության 2021 թ․ զեկույցում ներկայացված է միակողմանի կարծիք-մեղադրանք հայերի կողմից իբրև թե ավիրված ադրբեջանական գերեզմանների ու հուշակոթողների մասին։
Զեկույցում մասնավորապես մեջբերվում են լուսանկարիչ Ռեզա Դեղաթիի գրառումներից հատվածներ այսպես կոչված «Ֆիզուլիում (Վարանդա – խմբ․), Աղդամում (Ակնա – խմբ․), Զանգելանում (Կովսական – խմբ․), Քելբաջարում (Քարվաճառ – խմբ․) և Ջեբրայիլում (Մեխակավան – խմբ․) տասնյակ ադրբեջանական գերեզմանատների համակարգված ոչնչացման»[1] վերաբերյալ։

Զեկույցում բացակայում է հայկական կողմերից գեթ մեկի մեկնաբանությունն այս հայտարարության վերաբերյալ, և առհասարակ ներկայացված չէ հայկական կողմի կարծիքը եղելության վերաբերյալ։ Սա ակնհայտ միակողմանի հայտարարություն է, եթե ոչ զրպատություն հայկական կողմի հասցեին՝ հաշվի առնելով, որ նույն զեկույցի ադրբեջանական բաժնում ԱՄՆ պետդեպարտամենտն ավելի զգույշ է գտնվել այս հարցում և ներկայացրել է թեև հիմնավոր փաստեր ադրբեջանական կողմի վայրագություններից մի քանիսի մասին, սակայն որևէ կողմնորոշում չի արտահայտել և առավել ևս դատապարտող ոչ մի հայտարարություն չի արել այդ առիթով։

Հիշեցնենք, որ ԱՄՆ հավուր պատշաճի չի դատապարտել ադրբեջանական կողմին, երբ վերջինս բառացիորեն օրը ցերեկով հիմնովին վերացրեց Ջուղայի միջնադարյան հայկական գերեզմանատունը՝ այն վերածելով հրաձգարանի։ 2011 թ.-ին Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Մեթյու Բրայզային նույնիսկ թույլ չտվեցին իր` Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն կատարած այցի ընթացքում տեղում ծանոթանալ իրավիճակին։ Վերջինս էլ միայն երեք ամիս սպասելուց հետո բարձրաձայնեց Ջուղայում կատարվածի մասին, ինչի համար հետագայում արժանացավ ԱՄՆ-ում գործող հայկական կազմակերպությունների սուր քննադատությանը։ Այս փաստերը գալիս են ապացուցելու, որ մշակույթն ու քաղաքականությունն իրարից անջատ չեն, ինչի մասին հաճախ թմբկահարում են, և մշակույթի պաշտպանության հարցում ևս կիրառվում են քաղաքական մոտեցումներ։
hayaliq.com

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր