Մոսկվան սպասում է Նիկոլ Փաշինյանին՝ ԵԱՏՄ գագաթնաժողովում          ՌԴ-ում տեսանյութ է տարածել . ո՞վ է ցանկապատից կախել մանկապարտեզի սանին       Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու հաղորդում է ներկայացվել ՀՀ գլխավոր դատախազություն    

16 հուն 2022 16:11

Հայ-թուրքական հարաբերությունների իրական կարգավորմանը չեմ հավատում.ՌԴ-ն հաշվի կառնի Թուրքիայից ՀՀ-ին եկող ուղղակի սպառնալիքները, բայց պետք է խնդրանք լինի Երեւանից

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում ավելի շատ հարցեր կան, քան պատասխաններ։ Այս մասին հունիսի 16-ին Հայաստանի գիտությունների ակադեմիայի կողմից Երեւանում կազմակերպված համաժողովի ժամանակ հայտարարեց ռուս թուրքագետ, ՌԴ ԱԳՆ Դիվանագիտական ակադեմիայի դոցենտ Վլադիմիր Ավատկովը։


Նրա խոսքով՝ իրական կարգավորման հեռանկարները որոշ չափով մշուշոտ են։ «Ռուսաստանն, անշուշտ, հանդես է գալիս Հարավային Կովկասում խաղաղության եւ անվտանգության օգտին: Նա աջակցում է Երեւանի եւ Անկարայի միջեւ երկխոսության գործընթացին, բայց ես, որպես փորձագետ, քիչ եմ հավատում կարգավորմանը: Թուրքիան չի ճանաչում Հայոց ցեղասպանությունը։ Կան բազմաթիվ այլ պատմական խնդիրներ, այդ թվում՝ տարածքային բնույթի»,- պարզաբանեց Ավատկովը։


Քաղաքագետի կարծիքով՝ Հայաստանը պետք է ուշադիր հաշվարկի բոլոր հնարավոր հետեւանքներն ու արդյունքները։ Երեւանը պետք է հասկանա, թե ինչ կլինի նորմալացումից հետո։ «Դե, ասենք, վերցրեցին ու զրոյացրեցին բոլոր հին հակասություններն ու դժգոհությունները, սկսեցին նոր էջից։ Ի՞նչ կլինի հաջորդ օրը: Որքա՞ն կդիմանա, օրինակ, Հայաստանի տնտեսությունը։ Շատ կարեւոր է հաշվարկել այդ ռիսկերը»,- նշեց փորձագետը։


Միաժամանակ, թուրքագետի կարծիքով, միակ լուծումը կարող են լինել ենթակառուցվածքային նախագծերը, որոնք երկրներին փոխկապակցված են դարձնում։ Դա կարող է հարթել սուր անկյունները: «Սակայն սա շատ տքնաջան եւ երկարատեւ աշխատանք է։ Այնուամենայնիվ, դա պետք է արվի: Ի վերջո, այս կերպ հնարավոր է հաղթահարել առկա լարվածությունը»,- ասաց նա։


Ամեն դեպքում, ըստ փորձագետի, Ռուսաստանը չի անտեսի այս գործընթացները։ Նա հաշվի կառնի Թուրքիայից Հայաստանին եկող ուղղակի սպառնալիքները։ «Բայց դրա համար պետք է խնդրանք լինի Երեւանից»,- եզրափակեց ռուս փորձագետը։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր