Մոսկվան չի կարող անտեսել ՀՀ-ում տեղի ունեցող գործընթացները, Ընտրական օրենսգրքում փոփոխությունների ընդունումը          Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին բախվել են «DAF» բեռնատարն ու «ՎԱԶ 21014»-ը, կա 2 զnh, 2 տուժած       ԱՄՆ-ը և Իսրայելը խախտել են հրադադարը՝ հարձակվելով Լավանի նավթավերամշակման գործարանի վրա    

17 հուն 2022 16:56

Ադրբեջանցի պատգամավորն ահազանգել է, որ 44-օրյա պատերազմի մասնակիցներն ինքնասպան են լինում

Ադրբեջանցի պատգամավոր Սիյավուշ Նովրուզովը Միլլի Մեջլիսի (խորհրդարան) այսօրվա նիստում կոչ է արել հատուկ ուշադրություն դարձնել Արցախյան 44-օրյա պատերազմի մասնակիցների խնդիրներին, գրում է minval.az-ը։

Պատգամավորը նշել է, որ պատերազմի մասնակիցների հետ կապված առկա խնդիրները պետք է լուծվեն:

Ինչպես նշել է Նովրուզովը, պատերազմի շատ մասնակիցներ ասելիք ունեն, նրանց պետք է ընդունել և լսել։

«Պատերազմի մասնակիցներն ինքնասպանություն են գործում. երբ պատերազմի վետերանները գալիս են նախարարություն, նրանց ասում են, որ իրենց փաստաթղթերը համակարգ չեն մտել։ Դե, քանի որ չեն մտել, այս հարցով պետք է զբաղվեն նախարարության աշխատակիցները, պետք է այս մարդկանց ցույց տալ նախագահի հոգատարությունը։ Այս ոլորտում գործում են 4 մասնագիտացված կառույցներ, որոնցից յուրաքանչյուրում աշխատում են հազարավոր աշխատակիցներ։ Այս խնդիրները կարելի է լուծել, եթե յուրաքանչյուր կառույցում հատկացվի 5 աշխատող։ Բայց դա չեն անում՝ հակաադրբեջանական ուժերին խոսելու առիթ տալով։ Լուծե՛ք այս հարցը արդեն», - ասել է նա։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր