Ես ուղղակի հիացած եմ, որ առ այսօր ում հետ հանդիպել եմ որևէ մեկը չի դրել մանդատի կամ ցուցակի տեղի խնդիր          Երիտասարդ տղաների ճակատագիրը չդնել հարվածի տակ, նրանք պայծառ պատանիներ են. բաց նամակ ՀՀ պետական մարմիններին       «Ուժեղ Հայաստան» կուսակցությունն ԱԺ ընտրություններին կմասնակցի դաշինքով    

18 հուն 2022 17:40

Ժիրինովսկու որդին Մալախովին ներկայացրել է իրեն սպանելու մասին հոր կասկածները

Ռուսաստանի ԼԴԿ-ի նախկին առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկու որդին՝ Օլեգ Էյդելշտեյնը, «Անդրեյ Մալախով» հաղորդաշարի ժամանակ խոսել է հոր կյանքի վերջին րոպեների մասին։ Ուղիղ եթերը եղել  «Ռոսիա 1» հեռուստաալիքով։ Այս մասին հայտնում է StarHit-ը։

Էյդելշտեյնի խոսքով՝ ինքը լրատվամիջոցներից է իմացել, որ Ժիրինովսկին հիվանդացել է։ Տեղեկանալով այդ մասին՝ տղամարդն անմիջապես գնացել է Կենտրոնական կլինիկական հիվանդանոց (ԿԿՀ), որտեղ նրա հայրը գտնվում էր հսկողության տակ։

Լիբերալ-դեմոկրատական կուսակցության ղեկավարի որդին խոստովանել է, որ այն բոլոր ամիսները, երբ Ժիրինովսկին բուժվում էր, նրա կողքին է եղել ու փորձել ինչ-որ կերպ օգնել։

«Ես նրան անընդհատ խաբում էի, ասում էի. «Շուտով քեզ այստեղից կտանենք»։ Եվ նա մատնացույց էր անում գետնին: Կարծես սկզբում նա հանձնվել էր: Ցավոք, նրանք չկարողացան փրկել »,-ասաց Էյդելշտեյնը:

Նրա խոսքով, վերջին զրույցի ժամանակ Լիբերալ-դեմոկրատական կուսակցության ղեկավարը մտավախություն է հայտնել, որ իրեն փորձում են սպանել։

«Դրանից հետո վարկածներ եղան, որ նրան սպանել են»,-ասաց Ժիրինովսկու որդին:

Տղամարդը պատմել է, որ փետրվարի վերջին Ժիրինովսկու առողջական վիճակը լավացել է, սակայն մի քանի օր անց նա կրկին վատացել է։ Նա հատկապես ծանր է եղել իր կյանքի վերջին երկու-երեք շաբաթվա ընթացքում։ «Ընտանիքը նաև առաջարկել է քաղաքական գործչին տանել արտերկիր բուժման համար, սակայն նա վճռականորեն ցանկանում էր բուժվել Ռուսաստանում»,-ասել է Էյդելշտեյնը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր