Տեսանյութ. Կենտրոնում լարված իրավիճակ է․ Ոստիկաններն ուժի կիրառմամբ՝ բերման ենթարկեցին տասնյակ ցուցարարների          Ապրիլի 25-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Շիրակի մարզում այրվել են տուն և անասնագոմ    

18 հուն 2022 15:51

ՀՀ նախագահի կայքում Վահագն Խաչատուրյանի խոսքը խեղաթյուրվել է

Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը, նախօրեին հանդիպել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ Պետերբուրգյան միջազգային տնտեսական ֆորումի շրջանակներում։ Հանդիպման մասին հաղորդագրություն հրապարակել են՝ թե նախագահ Խաչատուրյանի մամուլի ծառայությունը, թե Կրեմլի պաշտոնական կայքը։ Ու վերստին հայաստանյան իշխանությունները կրկին դիմել են «մանր ժուլիկի խուլիգանական» մեթոդին՝ հանդիպման մասին Խաչատուրյանի խոսքից հանելով որոշ հատվածներ, որոնք առկա են ռուսերեն տեքստում։

Համաձայն ՀՀ նախագահի պաշտոնական կայքի, «ժիլետի թեւք» նախագահ Խաչատուրյանն ասել է այդ հանդիպման ժամանակ․ «Հայ ժողովուրդը գնահատում է Ձեր ջանքերն ուղղված Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը։ Կարող եմ ասել, որ պատերազմի դադարեցման հարցում Ձեր ներդրած ջանքերը գնահատվում է ոչ միայն անձամբ իմ կողմից, այլև գիտեմ նաև, որ Հայաստանի ժողովուրդը ևս գնահատում է։ Շատ կարևոր էր, որ պատերազմը դադարեցվեց։ Մեզ համար շատ կարևոր է նաև, որ ձեռք բերված պայմանավորվածությունները պահպանվեն»։

Մինչդեռ ռուսերեն տեքստի համաձայն, նախագահ Խաչատուրյանն ասել է․ «Եւ ես կարծում եմ, որ Հայ ժողովուրդը գնահատում է Ձեր ջանքերը Ղարաբաղյան հակամտության կարգավորման գործում։ Ես կարող եմ Ձեզ ասել, որ Դուք արել եք ամեն բան, ռազմական գործողությունների ժամանակ։ Ձեր ջանքերը, որոնց օգնությամբ պատերազմը դադարեցվեց, նույնպես գնահատվում է եւ ոչ միայն անձամբ իմ կողմից։ Ես գիտեմ, որ Հայաստանի բնակիչները դա գնահատում են։ Իրականում մենք կուզենայինք ավելի շուտ դադարեցնել պատերազմը, եւ ես գիտեմ Ձեր ջանքերի մասին։ Դուք ունեիք հնարավորություն 2020-ի հոկտեմբերի 19-ին դեռ, ու մենք այդ մասին խոսել ենք Սերգեյ Վիկտորովիչ Լավրովի հետ, երբ նա Երեւանում էր։ Սակայն այնպես ստացվեց, որ դա եղավ նոյեմբերի 9-ին, սակայն կարեւորն այն է, որ պատերազմը դադարեցվեց։  Կարեւոր է, որպեսզի Ձեր ներդրած ջանքերից հետո ոչ մի ռազմական գործողություն տեղի չի ունեցել, որպեսզի Ձեր, Հայաստանի վարչապետի եւ Ադրբեջանի նախագահի միջեւ պայմանավորվածությունները իրականում ամրապնդվեն ու պահպանվեն։ Դա եւս շատ կարեւոր է մեզ համար»։ Փաստորեն կարող ենք արձանագրել, իշխանությունների համար կեղծարարությունը եւ խեղաթյուրումները դարձել են մաշկի գույն։
hraparak.am

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր