Բաքուն հայտարարել է 4 գյուղերի հանձնման, իսկ Երեւանը՝ 2,5-ի մասին          Երևանը Իրանին վստահեցրել է, որ միջպետական ճանապարհը ներառված չէ Բաքվին տարածքներ հանձնելու համաձայնության մեջ       Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, չորս գյուղերի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման    

20 հուն 2022 13:41

Ամենաշատ քննարկվող թեման հուլիսի 1-ին ադրբեջանցիների հնարավոր ներխուժումն է Բերձոր.Հնարավոր է՝ Ավետիք Չալաբյանն ազատության մեջ հայտնվի այդ ժամանակ, երբ այդտեղ ծածանվի Ադրբեջանի դրոշը

Ակնհայտ ծիծաղելի գործողությունները դարձել են Ավետիք Չալաբյանի պես առաքինի մարդուն ազատությունից զրկելու պատճառ և դա մեր հասարակական կյանքում կարող է շատ լուրջ հետևանք ունենալ։ Այդ մասին հանրային գործիչ, «Արար» հիմնադրամի համահիմնադիր Ավետիք Չալաբյանի պաշտպանական խմբի հրավիրած ասուլիսի ժամանակ ասաց «Համախմբում» շարժման անդամ, քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը։


«Այս պահին, թերևս, ամենաշատ քննարկվող թեման հուլիսի 1-ին ադրբեջանցիների հնարավոր ներխուժումն է Բերձոր, որը Հայաստանն Արցախին կապող օղակն է։ Եվ հատկապես այս ժամանակաշրջանում Չալաբյանի ինտելեկտուալ կարողությունները, փորձագիտական ներուժը Հայաստանի ու Արցախի անվտանգությանը սպառնացող վտանգների չեզոքացման գործում մեծ դեր կարող էին ունենալ։ Եվ հնարավոր է իրավունքի ուժով Ավետիք Չալաբյանն ազատության մեջ հայտնի այն ժամանակ, երբ Բերձորում ծածանվի Ադրբեջանի դրոշը»,-ասաց Ղազարյանը։


Վերջինս չբացառեց, որ որ Չալաբանին Փաշինյանը ձերբակալած և կալանավորած լինի Ալիևի պահանջով, քանի որ Չալաբյանը հատկապես իր վերջին շրջանի հրապարակումներում բարձրաձայնում էր Արցախի անվտանգության խնդիրները, Փառուխում տեղի ունեցող գործընթացները, Արցախի պաշտպանության բանակի լուծարման վտանգները։


«Փաստաբանները ներկայացրեցին, թե որքան դատարկ ու հիմնազուրկ են Ավետիք Չալաբյանի դեմ իրականացվող իրավական գործընթացները, բայց նաև ակնհայտ է, թե որքան հարուստ է դրա քաղաքական բաղադրիչը։ Չալաբյանի պես անբասիր կեսնագրությամբ, մարդկային ու մասնագիտական բարձր որակների հժտեր մարդիկ քիչ են մեր հասարակության մեջ և նրանք պարզապես վտանգ են ներկայացնում Նիկոլ Փաշինյանի և նրա իշխանության համար»,-նկատեց Ղազարյանն ու հիշեցրեց, որ անհիմն մեղադրանքով անազատության մեջ է Չալաբյանը՝ մինչդեռ ազատության մեջ են հղի կնոջը սպանած աշխատողը, խուլիգանակնա արարք կատարած Փաշինյանի թիկնազորի պետը և այլն։


«Մինչև օրս ձերբակալված չէ գաղտնալսումն իրականացրած անձը, միչդեռ գաղտանլսումն արգելվում է մեր օրենքներով։ Անօրինական գործողությունը որպես հիմք է ընդունվել, բայց մինչև օրս բացահայտված չէ այն անձը, ով իրականացրել է այդ արարքը։ Բացահայտված չէ նաև անձը, ով շահադիտական նպատակով մոնտաժել է ձայնագրությունը և պարզ չէ այն, թե ով է շահագրգռված եղել հրապարակել այդ ձայնագրությունը»,-ընդգծեց Էդգար Ղազարյանը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր