22-ամյա վարորդը վրшերթի է ենթարկել ճանապարհը չթույլատրելի հատվածով անցնող 73-ամյա հետիոտնին, վերջինը տեղում մшհшցել է          35-ամյա տղամարդը երկու ռուս կանանց «Կովկասի գերուհի» ռեստորանում հյուրասիրել է, ապա տեղափոխել այլ հասցե ու գումար պահանջել       Արագածոտնի թեմը դատապարտում է իրավական համակարգի կողմից իրականացվող այս բռնաճնշումը և կայացված ապօրինի որոշումը    

20 հուն 2022 14:01

Մшհվшնից ժամեր հետո ասել են՝ ինքնшսպшն է եղել ու վերջ. թույլ չեն տվել Սիսիանի զինվորական պանթեոնում հուղարկավորել

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանի գրառումը․ «Երեկ Սիսիանի Շաքի գյուղը սգում էր զինծառայող Արգիշտի Եղյանի բռնի մահվան 40 օրը։ Անասելի ցավ ու վիշտ։ Գյուղի սիրված երեխան, գյուղի հպարտությունը։ Բարձր գիտելիքներ, եզակի ունակություններ, լեզուների իմացություն։ Ընտանիքի միակ որդին։ Ցավակցական որևէ խոսք ՊՆ-ն չի հայտնել անգամ զորամասի հրամանատարի մակարդակով, բացատրություններ նույնպես չեն տրվել։ Միակ ցավակցական հեռագիրը ստացվել էր ԱՄՆ դեսպանից, որոնց ծրագրերից մեկով Արգիշտին սովորել էր ԱՄՆ-ում։ Մահվանից ժամեր հետո ասել են՝ ինքնասպան է եղել և վերջ, թույլ չեն տվել Սիսիանի զինվորական պանթեոնում հուղարկավորել։ Անարգել են ընտանիքին, խորը հիասթափություն հայկական բանակից․ «Թող իրենք ինքնասպան լինեն» կրկնում էր մայրը։ Անպատասխանատու պետություն, անպատասխանատու Պաշտպանության նախարարություն, անպատժելի զորամասի հրամանատար և լքված ընտանիք։ Այս ընտանիքների թիվը մեծ է Հայաստանում»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր