Տեսանյութ.Ինչպես հաղթահարել ներանձնային կոնֆլիկտը և դառնալ սեփական կյանքի տերը          Տեսանյութ.Հանձնել է այդ չորս գյուղերը և Սյունիքն էլ է հանձնելու. դուք խոսքի, խոստումների համար տալիս եք տարածքի մի մա՞սը       Ամբողջ աշխարհի աչքի առջև ՀՀ-ն վերածվում է ծայրահեղ վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի.Թե ինչու է Երեւանը ձեւացնում, թե չի հասկանում, թե ինչի մասին է խոսքը, մեծ հարց է    

20 հուն 2022 15:06

Փառուխի դեպքը եղել է ահաբեկչություն, հարված և՛ մեզ, և՛ խաղաղապահ առաքելությանը և այն անպատասխան չի մնալու

«Դուք ասում եք՝ ռուսական կողմը չի կատարել իր պարտականությունները: Մենք իրավունք ունե՞նք որևէ երկրի քարկոծենք, հատկապես երկրի, որից կախված է մեր անվտանգությունն ու ապագան, սա չի նշանակում, որ մեզնից բան չի կախված»,-պատասխանելով լրագրողի՝ Փառուխի դեպքերին վերաբերող հարցին՝ ՀՀ-ում ԱՀ ներկայացուցչությունում հայտարարեց Արցախի ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը:


Նա հայտնեց, որ հայերը և հրեաները ունեն բացարձակ հնարավորություն բոլորի հետ լավ հարաբերություններ ունենալ, քանի որ ունեն սփյուռք:


«Այ մա՛րդ, արևմտամետ եք՝ ձեր ցավը տանեմ, խնդիր չկա, սիրեք Արևմուտքը, բայց այն չի նշանակում, որ պետք է ատեք Ռուսաստանը և հակառակը: Ի դեմս Ադրբեջանի՝ մենք ունենք երկիր, որտեղ հայատյացությունը և ահաբեկչությունը պետական քաղաքականություն են և այն տեսել են նաև ռուս խաղաղապահները, որոնք դարձել են նույն թիրախը: Փառուխի դեպքը եղել է հարված ոչ միայն Արցախին, այլև ռուս խաղաղապահներին: Հիմա փոխարենն այն հասկանանք, փորձում ենք մեղադրենք ինչ-որ մեկին: Ո՞վ է շահում դրանից՝ հակառակորդը: Ինչպե՞ս կարող է նման բան լինի… Ինչպե՞ս կարող է հայն այնպես անի, որ հակառակորդի հետ նույն մեխին խփեն, ես չեմ հասկանում»,-հայտարարեց Դավիթ Բաբայանը և շարունակեց. «Եթե մենք ասում ենք, որ Ռուսաստանը եղբայրական երկիր է, իսկ Ռուսաստանը եղբայրական երկիր է, դա չի նշանակում, որ մենք թշնամի ենք ԱՄՆ-ին, Իրանին, Ֆրանսիային կամ Լիբանանին: Ո՞վ է նման բան ասել, չէ որ մենք ունենք հայկական սփյուռք և պարտավոր ենք ունենալ լավ հարաբերություններ բոլոր երկրների հետ, որտեղ կա հայկական սփյուռք»


Ըստ Արցախի Հանրապետության ԱԳ նախարարի՝ Փառուխի դեպքը եղել է ահաբեկչություն, հարված և՛ մեզ, և՛ խաղաղապահ առաքելությանը և այն անպատասխան չի մնալու, կապ չունի, թե՝ երբ և որտեղ, բայց ահաբեկչությունը չպետք է անպատասխան մնա:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր