Այլևս ռուս խաղաղապահների կարիքը չկա, և ոչ ոք չի վիճում այն փաստի հետ, որ Ղարաբաղը «պատկանում է» Ադրբեջանին          Տեսանյութ. Իմ, երեխաներիս, կնոջս, ծնողներիս և նույնիսկ պապիս մասին ինչ ասես ասվեց, ձեզ թվում է՝ արժանապատվություն չունե՞մ       Լոռիում 24-ամյա տղան 93-ամյա կնոջ նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է կատարել և սպանել    

20 հուն 2022 16:16

«Ոստիկանության» նման արձագանքը «Նիգավանի կпտпրածին» ավելի շուտ կատարված հանցագործությունը պարտակելու տպավորություն է թողնում

Մինչ ոստիկանություն կոչվող հիմնարկությունը զբաղված էր հունիսի 19-ի երեկոյան, ժամը 20-ի սահմաններում Ապարանի, ավելի ստույգ՝ Նիգավանի մոտ հրազենի գործադրմամբ կատարված ծանրագույն հանցագործության մասին իր «հերքող» հաղորդագրությունը խմբագրել-վերախմբագրելով, զոհերի թիվը հասավ 3-ի՝ ծանր վիրավորվածներից մեկի կյանքն էլ չհաջողվեց փրկել:


Նախ, սեղմ, անհույզ, դեպքերի ընթացքի մասին տեղեկությունները՝ հակիրճ: Հունիսի 19-ի կիրակնօրյա երեկոն «պայթեց» լրահոսում տարածված տեղեկություններից, որ Արագածոտնի մարզում ՔՊ-ական իշխանավորների՝ մի պատգամավորի ու փոխմարզպետի հարազատները ավտոմատներից կրակել են Նիկոլ Փաշինյանին հայհոյած մի խումբ երիտասարդների վրա, կամ մեկ զոհ, 6 հոգի վիրավորվել են:


Տեղի ունեցածի մասին տեղեկությունները, բնականաբար, վրդովված արձագանքների ու մեկնաբանությունների տեղատարափ հարուցեցին: Զուգահեռաբար, ակտիվացան նիկոլական «հաստիքային ֆեյքերը»՝ ստանդարտ մեկնաբանություններով՝ «լավ են արել, որ սպանել են»…և նմանօրինակ անմարդկային բաներ: Դե, սրանց համար սպանություն դավաճանություն, Արցախ, Շուշի, Հադրութ թշնամուն հանձնելն արդարացնելը սովորական բան է: Հետո այդ կեղտոտ արշավանքին միացան «առաջին պլանի» նիկոլականներ: Իսկ կեսգիշերին մոտ այդ ժանտախտային խրախճանքին ամբողջ թափով միացավ «ոստիկանությունը»:


Ինչը կամ ավելի ճիշտ՝ ինչերն են միանգամից ուշադրություն գրավում:


Ա) ՔՊ-ա-նիկոլական շրջանակների և ոստիկանության գրեթե նույնական արձագանքներն ու դրանց ակտիվությունը: Դա ուշադրություն է գրավում հետևյալ հակասականությամբ:  Տեսեք. նույն հունիսի 19-ի առավոտյան հայտնի դարձավ, որ ադրբեջանական օկուպացիոն զորքերը Վարդենիսի ուղղությամբ ակտիվացել են, ինչի հետևանքով ունենք մեկ զոհ: Թե՛ քպ-շնիկները, թե՛ նիկոլական ՊՆ-ն, թե՛ նիկոլական քարոզիչները ձեն-ձուն չհանեցին, իսկ տեղեկություններն ու կատարվածը հաստատող տվյալները լրատվամիջոցները «աքցաններով էին քաշում» քիչ թե շատ պատասխանատու պաշտոնյաների շուրթերից: Իսկ Նիգավանի մոտ կատարված զանգվածային սպանությանը (դեպքը լիովին կարելի է այդպես բնորոշել) քպ-շնիկները ու նիկոլական «ոստիկանությունը» արձագանքեցին սուպեր արագությամբ: 


Բ) «Ոստիկանության» տարածած հաղորդագրությունը մի քանի անգամ խմբագրվեց ու վերախմբագրվեց, բայց դրանից ավելի «կոկիկ» չդարձավ: Տեսեք.


1 նիկոլական «ոստիկանությունը» ինքն է նշում, որ դեռ տեղեկություններ պիտի ճշտի, բայց, ի սկզբանե, առարկություն չհանդուրժող տոնով պնդում է, թե տեղի ունեցածը կենցաղային հողի վրա է եղել, քաղաքական ոչ մի ենթատեքստ չունի: Նման պնդումը ենթադրում է, որ մնացած բոլոր մանրամասնություններին էլ են «ոստիկանությունում» տիրապետում: Իսկ ինչպե՞ս է տիրապետում, եթե միջադեպի անմիջական մասնակիցներից մեկն այդ պահին սպանված է, վիրավորների մեծ մասն էլ այն վիճակում չէր, որ հարցաքննեին: Ակնհայտ է, որ ոստիկանական հաղորդագրությունը գրվել է միմիայն միջադեպի պատճառը թաքցնելու, խեղաթյուրելու նպատակով, 
2 այդքանով հանդերձ, «ոստիկանությունը» ծպտուն իսկ չի հանում առ այն, թե մի խումբ երիտասարդների վրա կրակած անձինք ինչ բարեկամական-ազգակցական կապ ունեն տեղի ՔՊ-ական պատգամավորի ու ՔՊ-ական փոխմարզպետի հետ (դե, որ իրենց «կենցաղային կոտորածի» վարկածը չխախտվի, դրա համար չեն նշում), 


3 «Ոստիկանությունը», որ կատարվածի պատճառի մասին «1000 տոկոսանոց» պնդում է տարածում, միևնույն ժամանակ այդքան էլ հստակ չի տիրապետում տեղեկության՝ վիրավորվածները, տուժածները վե՞ց հոգի են, թե՞ յոթ, 


4 «ոստիկանությունը» պնդում է, որ դեպքի վայրում եղել է 1 որսորդական հրացան, և «հնչել է կրակոց»: Հասկանո՞ւմ եք՝ 1 կրակոց: Ու այդ «որսորդական 1 հրացանի» 1 կրակոցից վիրավորվել է 7 մարդ, որոնցից մեկը տեղում սպանվել է, ևս 2-ը մահացել են ստացած՝ կյանքի հետ անհամատեղելի հրազենային վնասվածքներից: Այսինքն՝ «ոստիկանության» պաշտոնական հաղորդագրության մեջ նշված հանգամանքները ծայրահեղ անվստահելի են, անհամոզիչ ու հեղհեղուկ: Իսկ դա արդեն բացարձակ «ջրում» է նույն հաղորդագրության մեջ հատուկ ընդգծված այն պնդումը, թե՝ «միջադեպը քաղաքական ենթատեքստ չի պարունակում, ավելին՝ պատճառը կենցաղային է»: Երևի պետք էր նշել, դե ասա՝ «հորս արեև…»:


Համակցության մեջ «ոստիկանության» նման արձագանքը ավելի շուտ կատարված հանցագործությունը պարտակելու տպավորություն է թողնում: Այդ հաղորդագրության միակ «դրական» կողմն այն է, թերևս, որ նիկոլական «ոստիկանությունը» դեռ չի պնդում, թե՝ ոչ մի միջադեպ էլ չի եղել, իսկ կատարվածը… «զանգվածային ինքնասպանություն» է: Դե, դա էլ թողել են երևի դատաքազությանն ու նիկոլական նորընծա դատախազուհուն:


Իսկ ընդհանուր առմամբ, «Նիգավանի կոտորածը» հնարավոր եղավ, որովհետև փաշինյանական ռեժիմը մարսեց «Իջևանի ջարդերը», «Վայոց ձորի սամասուդը», հազարավոր զինվորների ու սպաների կոտորածի մատնելը, Սոնա Մնացականյանին  ու նրա չծնված երեխային վրաերթի ենթարկելով սպանելը…
Իրենք ու իրենց կռքապետը կարծում են, որ կմարսեն կամ արդե՛ն մարսել են: Չնայած, պատմությունը շատ հուշումներ ունի, որ երբ բռնապետերը վստահ են եղել, թե մարսում են, նրանց քիչ անց «թարսում» են:


 


Արմեն Հակոբյան
Yerevan.today


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր