Մեր այսքան սիրելի շամպուններն ունեն քաղցկեղածին ազդեցություն,անպտղությանը նպաստող բաղադրիչներ
Պարաբենները քիմիական նյութեր են, որոնք օգտագործվում են որպես շամպունների կոնսերվանտներ: Նման միջոցների կանոնավոր օգտագործմամբ կարող է սկսվել մազաթափություն, ինչպես նաև գիտականորեն ապացուցված է, որ պարաբենները հրահրում են անպտղության զարգացումը: Doctor Peter պորտալին նման տեղեկություն է հայտնել բժիշկ Օլգա Բերդնիկովան:
Վիճակագրության համաձայն՝ մարդն իր կյանքում օգտագործում է մոտ 57 լիտր տարբեր շամպուններ, շամպունների հետ կանոնավոր շփումն ազդում է օրգանիզմի վրա, ուստի շամպունը պետք է ուշադիր ընտրել։
«Պարաբենների վտանգն այն են, որ դրանք ամբողջովին քիմիական են: Այն կարող է ունենալ ուղղակի քաղցկեղածին ազդեցություն։ Վահանաձև գեղձի վրա պարաբենների ազդեցության ուսումնասիրությունների համաձայն՝ դրանք նվազեցնում են վահանաձև գեղձի հիմնական հորմոնի՝ թիրոքսինի մակարդակը, ինչը հանգեցնում է հիպոթիրեոզի և մազաթափության»,-զգուշացրել է բժիշկը։
Մասնագետը նաև նշել է, որ պարաբենները մաշկի միջոցով ներծծվելով կարող են հանգեցնել կանանց անպտղության, իսկ տղամարդկանց մոտ՝ այդ նյութերը նվազեցնում են տեստոստերոնի մակարդակը, ինչի արդյունքում սերմնահեղուկը դառնում է ավելի քիչ շարժունակ։