Արին-Բերդի փողոցում գտնվող կիսակառույց շինությունում հայտնաբերվել է կնոջ մшրմին          Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 42 տրանսպորտային միջոց, 45 քաղաքացու ցուցաբերել օգնություն       Խոշոր վթար Կոտայքի մարզում, «Lexus»-ը բախվել է մի քանի ծառի, հղի կին է տեղափոխվել հիվանդանոց    

22 հուն 2022 10:17

Լրտեսության մեջ բացահայտված կինը շատ օպերատիվ է փոխանցել տեղեկությունները և աշխատել է ՀՀ-ում Արցախի ներկայացուցչությունում.«Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Մի քանի օր առաջ Արցախի ԱԱԾ-ն հաղորդագրություն տարածեց հերթական լրտեսին բացահայտելու մասին: Բավականին մանրակրկիտ նկարագրված էին Արցախի Հանրապետության քաղաքացի, պետական համակարգի աշխատակից Ա. Հ.-ի գործողությունները, ով 2021-ի մայիսից Ֆեյսբուքի միջոցով հավաքագրել է և օտարերկրյա հատուկ ծառայության աշխատակիցներին «ՀՀ-ում և Արցախում տիրող իրավիճակի, առանձին դեպքերի և գործընթացների վերաբերյալ տեղեկություններ» է հաղորդել: Մեկ տարվա ընթացքում երկու անգամ մեկնել է Ուկրաինա և Վրաստան, որտեղ գումարներ և նվերներ է ստացել ու պայմանավորվել ամենամսյա վարձատրության շուրջ:

Հաղորդագրության մեջ ասված է, որ նա փոխանցել է «Արցախի Հանրապետության տնտեսական վիճակի, Արցախի և ՀՀ-ի սոցիալական, քաղաքական իրավիճակի, առանձին գործընթացների, Արցախի ԱԳՆ-ի գործունեության, կառուցվածքի և ղեկավար կազմի, Արցախում տեղակայված ՌԴ խաղաղապահ զորքերի, հայ-ադրբեջանական սահմանային միջադեպերի, տեղահանված Արցախի քաղաքացիների թվի, պետության կողմից նրանց տրվող աջակցության մասին և այլ տեղեկություններ, որոնք զգալի վնաս են հասցրել ԱՀ արտաքին անվտանգությանը»:

Մենք տեղեկացանք, որ լրտեսության մեջ բացահայտված կինը Հայաստանում Արցախի ներկայացուցչությունում է աշխատել, և նրա փոխանցած վերջին տեղեկությունը վերաբերել է Արցախի նախագահի` Մոսկվա կատարելիք ուղևորությանը: Ինքնաթիռի տոմս գնելուց րոպեներ անց Ադրբեջանը նոտա է հղել Մոսկվային` այդ այցի կապակցությամբ: Պարզվել է, որ գործակալը շատ «օպերատիվորեն» փոխանցած է եղել տեղեկատվությունը»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր