Երևանում ուսուցչի կողմից կիրառվել է հոգեբանական և ֆիզիկական բռնություն տարրական դասարանների սովորող աշակերտների նկատմամբ          Տեսանյութ.Արցախից բռնի տեղահանված ընտանիքների երեխաները հոգեբանական ինչ խնդիրների են բախվում       Ու քանի որ նա հայրենասեր մարդկանց անվանեց «շուն», ես էլ առաջարկում եմ՝ իրեն անվանեն «ատլախ»    

22 հուն 2022 12:10

Մեկ այլ համավարակ է լինելու. պետք է նախօրոք մտածենք. Բայդեն

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Սպիտակ տանը կայացած ճեպազրույցում ասել է, որ աշխարհը պետք է պատրաստվի նոր համաճարակի։ Ամերիկացի առաջնորդի խոսքով՝ դրա համար «ավելի շատ գումար» կպահանջվի։

«Մեզ ավելի շատ գումար է պետք երկրորդ համաճարակի համար պլանավորելու համար: Կլինի ևս մեկը: Մենք պետք է նախապես մտածենք: Ահա թե ինչի համար մեզ գումար է պետք», – նշել է Բայդենը՝ պատասխանելով ԱՄՆ-ում COVID-19-ի դեմ պայքարի նախագծի լրացուցիչ ֆինանսավորման մասին լրագրողների հարցին։

Ջոնս Հոփքինսի համալսարանի տվյալներով՝ ԱՄՆ-ում կորոնավիրուսի զոհերի թիվն անցել է մեկ միլիոնից։ Այս ցուցանիշով պետություններն առաջ են անցել մյուս երկրներից։

Ըստ վերջին հարցումների՝ նախագահի ընդհանուր վարկանիշը կազմում է հազիվ 40 տոկոս, ինչը նրան դարձնում է ամերիկյան ժամանակակից պատմության ամենաքիչ ժողովրդականություն վայելող նախագահներից մեկը: Քննադատները նրան պարբերաբար մեղադրում են մտավոր անկման մեջ՝ վկայակոչելով նրա հաճախակի գաֆերը և այն դեպքերը, երբ նա կորցնում է իր մտքի շարանը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր