Տեսանյութ. Կենտրոնում լարված իրավիճակ է․ Ոստիկաններն ուժի կիրառմամբ՝ բերման ենթարկեցին տասնյակ ցուցարարների          Ապրիլի 25-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Շիրակի մարզում այրվել են տուն և անասնագոմ    

22 հուն 2022 15:54

ԱՄՆ-ի ու Փարիզի՝ ԵԱՀԿ ՄԽ ձևաչափից հրաժարվելը «անպատասխանատու քայլ» է, ռուսական կողմը շահագրգիռ է հայ-ադրբեջանանական հարաբերությունների կարգավորմամբ և թույլ չի տա խաթարեն այդ ուղղությամբ ջանքերը

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Վաշինգտոնն ու Փարիզը դադարեցրել են շփումը ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուս համանախագահի հետ, գրում է 24news-ը։


«Նրանք առանց որևէ խորհրդակցության փետրվարի 24-ից ցուցադրաբար դադարեցրել են շփումները Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահի հետ: Դրանով եռյակի աշխատանքին մեծ հաշվով անդառնալի վնաս է հասցվել», - հայտարարել է Զախարովան՝ անդրադառնալով ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալ Քերըն Դոնֆրիդի հայտարարությանը, թե ԱՄՆ-ն հավատարիմ է Մինսկի խմբի համանախագահության ձևաչափին:


Ըստ Զախարովայ՝ եթե Վաշինգտոնն ու Փարիզն իսկապես կարևորեին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության յուրահատուկ միջնորդական ձևաչափը, ապա իրենց թույլ չէին տա անտեսել բոլոր անդամ երկրների հավանությանն արժանացած մանդատը։


Զախարովան ձևաչափից հրաժարվելը որակել է «անպատասխանատու քայլ», ապա հավելել, որ ռուսական կողմը շահագրգիռ է հայ-ադրբեջանանական հարաբերությունների կարգավորմամբ, և որ Մոսկվան կանի հնարավորը՝ կյանքի կոչելու 3 երկրների ղեկավարների պայմանավորվածությունները:
«Ոչ մի երաշխիք չկա, որ նման անպատասխանատու գործողությունները չեն կրկնվի։ Ձևացնելը, թե ոչինչ չի պատահել, պարզապես չի ստացվի: Պետք է հաշվի առնել նոր իրողությունները։ Խաղադրույքը արվել է նրա վրա, որ Ռուսաստանը կմեկուսացվի, բայց նրանք իրենց հաշվարկներում սխալվել են և իրենք են իրենց մեկուսացրել մեզանից: Մինչդեռ արտաքին աշխարհը միայն Եվրատլանտիկայով չի սահմանափակվում։ Ռուսական կողմը, ինչպես ոչ ոք, շահագրգռված է Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունների կարգավորմամբ։ Նա չի կարող թույլ տալ, որ որոշ արտաքին խաղացողների քաղաքականացված քայլերը խաթարեն տարածաշրջանում խաղաղության և կայունության վերականգնմանն ուղղված առանց այն էլ դժվարին ջանքերը։ Մենք կշարունակենք անել մեզանից կախված ամեն ինչ՝ անվերապահորեն կատարելու այն պարտավորություններն ու խնդիրները, որոնք արձանագրվել են երեք երկրների ղեկավարների հայտարարություններում», - եզրափակել է Զախարովան։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր