«Հնարավոր զարգացման երկու սցենար կարող է լինել՝ կա՛մ ՀԷՑ-ի սնանկացում և էներգետիկ ճգնաժամ, կա՛մ սակագների էական բարձրացում». «Փաստ»          Եկեղեցու դեմ պատերազմում Նիկոլ Փաշինյանի հույսը մնացել են մի քանի «աբիժնիկները». «Փաստ»       Հուլիսի 1-ին վթարային աշխատանքներով պայմանավորված կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը    

23 հուն 2022 13:00

Զինվորի հասանելիքը` վաճառքում․ Էդգար Ղազարյան

Եթե որևէ խանութ ներկայացնում է նման առաջարկ, նշանակում է, որ գոյություն ունի նաև դրա պահանջարկ (իսկ այդպիսի խանութնեը հիմա բազմաթիվ են, գրեթե բոլոր քաղաքներում)։

Այդ ապրանքների գնորդը կարող են լինել միայն նորակոչիկների և զինծառայողների ծնողները։ Սրանից լավ ապացույց գոյություն չունի, թե ինչ է կատարվում Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ չունեցող, Նիկոլ Փաշինյանի և Սուրեն Պապիկյանի կողմից ղեկավարվող բանակում։ Փաստորեն, Ալիևը սրանց արգելել է ոչ միայն սպառազինություններ ձեռք բերել, այլև զինվորների համար ներքնաշորեր, սննդի և հիգիենայի պարագաներ։ Ու սա կատարվում է այն իշխանության օրոք, ովքեր, Գագիկ Մելքոնյանի կողքը նստած, մինչև հիմա ճղճղում ու ծղրտում են զինվորից գողացած «տռուսիկներից» ու «տուշոնկաներից»:

Էդգար Ղազարյան

ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար,

Լեհաստանում Հայաստանի նախկին դեսպան

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր