Փորձել են թալանել հայտնի բանկերից մեկի տեղի մասնաճյուղը, քանդել են առաստաղը, մուտք գործել դրամապահոցի սենյակ, բայց միացել է ազդանշանը

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ոստիկանները պարզել են, որ դեռևս անհայտ անձը կամ անձինք բանկի մուտքի դուռը բացել են դրսի հատվածից և դրամապահոցի համար նախատեսված սենյակում քանդել են առաստաղը։
Տեխնիկական միջոցների գործադրմամբ՝ 30 սմ տրամագծով քանդել են և մուտք գործել դրամապահոցի սենյակ, փորձել մետաղյա լիգանման առարկայով բացել դրամապահոցի դուռը։ Հավանաբար, երբ զգացել են, որ միացել է ազդանշանը, ոչինչ չգողանալով՝ դիմել են փախուստի։