Հունվարի 29-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Մաղթում եմ մեզ բոլորիս, որ մոտ ապագայում մեր առյուծ բանակը ձեռք բերի առյուծ ղեկավարներ       Եռաբլուր ենք եկել, մեր խոնարհումը բերենք զnhված մեր զավակների hիշատակին, աղոթելու մեր հայրենիքի խաղաղ ու ապահով կյանքի համար    

24 հուն 2022 10:49

Տեսանյութ.Տիգրան Քեոսայանը Ղազախստանում հայտնվել է «ահաբեկիչների» ցուցակում.բացահայտ սպառնալիքներ ու վիրավորական հարձակումներ՝Ղազախստանի հասցեին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Բաքվում անդրադարձել են տարածաշրջանային հարցերի, տեղեկացնում է Lenta.ru-ն:


Նշվում է, որ Ալիևն ասել է, որ Բաքուն պատրաստ է լուծել Անդրկովկասում երկարաժամկետ խաղաղության հաստատման հետ կապված հարցերը։ Ալիևը հույս է հայտնել, որ ՛՛այդ ջանքերը  դրական կընդունվեն Երևանի կողմից՛՛։


՛՛Դուք գիտեք մեր դիրքորոշումը: Այս դիրքորոշումը նպատակ ունի տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղություն հաստատել։ Վստահ եմ, որ մեր ջանքերը դրականորեն կընդունվեն Հայաստանի կողմից, և բազմակողմ դիմակայությունը կդադարի։ Խաղաղության համաձայնագրի ուղղությամբ աշխատանք սկսելու մեր առաջարկը մնում է անպատասխան, սակայն մենք դեռ հույս ունենք, որ այդ առաջարկը կընդունվի՛՛,-ասել է Ադրբեջանի նախագահը:


Ավելի վաղ հայտնել էինք,  որ Լավրով-Ալիև հանդիպման ժամանակ ՌԴ ԱԳ նախարարը հայտարարել է, որ Մոսկվան պատրաստ է աջակցելու Բաքվի և Երևանի աշխատանքին՝ ընդհանուր սահմանի հստակեցման հարցում:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր