Մարտի 29-ին երկար ժամանակով լույս չի լինի բազմաթիվ հասցեներում          Ինչպես կարող են Երևանի իշխանություններն իրենց երկիրն անվտանգ համարել, երբ նրա տարածքի որոշ հատվածներ արդեն օկուպացված են ադրբեջանցիների կողմից       Գեղարքունիքի մարզում հայրը կասկածվում է իր անչափահաս դստերը հաճախակի ծեծի ենթարկելու մեջ և փորձել է սեռական հարաբերություն ունենալ նրա հետ    

24 հուն 2022 13:48

Ռուսական զորքերը «Գորսկի կաթսայի» մեջ են վերցրել մինչև 2000ուկրաինացի զինվորականների, շրջափակված ուկրաինական խմբավորումը հյուծված է

Ռուսական զորքերը «Գորսկի կաթսայի» մեջ են վերցրել մինչև երկու հազար ուկրաինացի զինծառայողի, հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
«Գորսկոյե և Զոլոտոյե բնակավայրերի շրջանում ամբողջությամբ արգելափակվել է ուկրաինական զորքերի խմբավորումը։ Հերթական, այժմ արդեն «Գորսկու կաթսայում» շրջապատված է չորս գումարտակ․ 24-րդ մեքենայացված բրիգադի 3-րդ մեքենայացված գումարտակը, 128-րդ լեռնա-գրոհային բրիգադի 15-րդ լեռնա-գրոհային գումարտակը, 57-րդ մոտոհրաձգային բրիգադի 42-րդ մոտոհրաձգային գումարտակը, տարածքային պաշտպանության 101-րդ բրիգադի 70-րդ գումարտակը, ինչպես նաև 57-րդ մոտոհետևակային բրիգադի հրետանային խումբը, «Աջ սեկտորի» (արգելված Է ՌԴ–ում - խմբ․) նացիստների մի խմբավորում և օտարերկրյա վարձկանների մի ջոկատ»,-ասված է հաղորդագրության մեջ։
ՌԴ պաշտպանության նախարարության տվյալներով՝ «Գորսկու կաթսայում» ներկայումս արգելափակված է ընդհանուր առմամբ շուրջ 1800 զինծառայող, «Աջ սեկտորից» 120 ազգայնական, մինչև 80 օտարերկրյա վարձկան, ինչպես նաև ավելի քան 40 միավոր մարտական զրահապատ մեքենա և շուրջ 80 հրանոթներ ու ականանետ:
«Միայն վերջին մեկ օրվա ընթացքում տվյալ շրջանում դիմադրությունից հրաժարվել և կամավոր գերի է հանձնվել 41 զինծառայող»,-ասված է հաղորդագրության մեջ:
Գերիների խոսքով՝ շրջափակված ուկրաինական խմբավորումը հյուծված է։ Անձնակազմի ստորաբաժանումների համալրումը 40%-ից պակաս է: Ուկրաինայի վերադաս հրամանատարության կողմից ստորաբաժանումների կառավարումը կորել է, զենքի, զինամթերքի, վառելանյութի և այլ նյութական միջոցների մատակարարումն ամբողջությամբ դադարեցված է:
«ՈւԶՈւ-ում դասալքության և մարտական գործողություններին մասնակցելուց հրաժարվելու դեպքերը զանգվածային բնույթ են կրում։ Այսպես, Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության Ալեքսանդրապոլ բնակավայրի շրջանում, 25-րդ օդադեսանտային բրիգադի գումարտակներից մեկի ավելի քան 30 ուկրաինացի զինծառայողներ, նետելով անձնական զենքը, ինքնակամ լքել են իրենց դիրքերը»,-նշում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
Ռուսական ռազմական գերատեսչությունում նշել են, որ ուկրաինական հրամանատարությունը, Դոնեցկի և Լուգանսկի ուղղություններով կենդանի ուժի կորուստները լրացնելու համար, հարկադրված յուրաքանչյուր մարզում ձևավորում է առանձին հրաձգային գումարտակներ՝ չնախապատրաստված, զորահավաքի շրջանակներում զորակոչված քաղաքացիներից:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր