Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. աճել է իշխանության հանդեպ անվստահությունը․ «Ժողովուրդ»          Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով. առաջիկա օրերի եղանակի կանխատեսում       Ապրիլի 26-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը    

24 հուն 2022 15:34

ԵՄ-ն եւ ՆԱՏՕ-ն կոալիցիա են հավաքում ՌԴ-ի դեմ պատերազմի համար

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Եվրամիությունը եւ ՆԱՏՕ-ն կոալիցիա են հավաքում՝ Ռուսաստանի դեմ պայքարի, իսկ մեծ հաշվով՝ պատերազմի համար, գրում է «ՌԻԱ Նովոստին»։

«Իհարկե, մենք իրատեսորեն կնայենք Եվրամիության պահվածքին եւ կհետեւենք այն իրական քայլերին, որոնք նա ձեռնարկում է, եւ ինչպես են թեկնածու երկրները կատարում այդ պահանջները, թե, այնուամենայնիվ, փորձում են ցույց տալ իրենց ինքնուրույնությունը։ Մենք քիչ պատրանքներ ունենք, որ Եվրամիության ներկայիս ռուսաֆոբ լիցքը ինչ-որ կերպ կցրվի կամ կփոխվի տեսանելի, իսկ, անկեղծ ասած, երկարաժամկետ հեռանկարում: Բայց սա այն ուղին է, որն ընտրել են եվրոպացիները»,- ասել է Լավրովը Ադրբեջանի արտգործնախարարի հետ մամուլի ասուլիսում։

«Սա մի ճանապարհ է, որը, ցավոք, հիշեցնում է... Գիտեք, երբ սկսվեց Երկրորդ համաշխարհային պատերազմը, Հիտլերն իր դրոշի տակ հավաքեց եվրոպական երկրների զգալի մասին, եթե ոչ մեծ մասին՝ Խորհրդային Միության դեմ պատերազմի համար: Հիմա նույնպես, այդ թվում Եվրամիությունը, ՆԱՏՕ-ի հետ միասին, հավաքում են այսպիսի առանց այն էլ ժամանակակից կոալիցիա՝ Ռուսաստանի Դաշնության դեմ պայքարի, իսկ մեծ հաշվով՝ պատերազմի համար։ Այս ամենին մենք շատ ուշադիր կնայենք»,- ընդգծել է ռուս նախարարը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր