Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է բանակցությունների սեղանի շուրջ նստել Պուտինի հետ, եթե այն խաղաղություն հաստատելու միակ տարբերակը լինի          Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Շվեյցարիա       Եթե այս մեկը զիջենք աստիճանաբար ուրիշ բաներ կանեն, ինչպես գույքահարկը, աղբի հարկը    

24 հուն 2022 15:50

Մինսկում գլխավոր դատախազների եռակողմ հանդիպմանը կքննարկվի հայ ռազմագերիների վերադարձի հարցը

Մինսկում կայանալիք Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի գլխավոր դատախազների եռակողմ հանդիպման ժամանակ կքննարկվի նաեւ հայ ռազմագերիների ու Ադրբեջանում ապօրինի պահվող այլ անձանց վերադարձի վերաբերող հարցը։


«Փաստինֆո»-ի հարցին ի պատասխան՝ ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը հայտնել է, որ «Այդ հարցը ՀՀ գլխավոր դատախազի կողմից բարձրացվել է եռակողմ ձևաչափով նախորդ երկու հանդիպումների ընթացքում, կբարձրացվի նաև այս հանդիպմանը»:


Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ եռակողմ հանդիպումը նախատեսվում է այսօր, ինչի մասին հայտարարել էր Ռուսաստանի գլխավոր դատախազությունը։ Գ.Աբրահամյանի փոխանցմամբ՝ հանդիպման օրակարգում լինելու են նախորդ տարի նույն ձևաչափով կայացած 2 հանդիպումների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին, քննարկված խնդիրներին վերաբերող հարցեր:


ՀՀ գլխավոր դատախազ Ա. Դավթյանը Մինսկ էր մեկնել՝ մասնակցելու ԱՊՀ անդամ պետությունների գլխավոր դատախազների համակարգող խորհրդի 32-րդ նիստին, ինչպես նաև Բելառուսի դատախազության հիմնադրման 100-ամյակին նվիրված միջոցառումներին։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր