Պիտի վերադառնանք սկիզբ՝ Արցախ, որ ունենանք Տավուշ, Սյունիք, Գեղարքունիք՝ Հայաստան          Մայիսի 2-ին և 3-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Մայիսի 2 -ին վթարի կանխարգելման աշխատանքներով պայմանավորված ջուր չի լինելու հետևյալ հասցեներում    

25 հուն 2022 11:40

ՌԴ փոխվարչապետի կարևոր այցը Անկարա, միգուցե գնացել է միջանցքի հարցով հաշտեցնելո՞ւ

Akcent.site-ն գրում է, որ Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը մեկնել է Անկարա և հանդիպել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Հանդիպումն անցել է դռնփակ: Անգամ Էրդողանի շատախոս մամուլի ծառայությունը չի հայտնել բանակցությունների որևէ մանրամաս։ Իսկ Ռուսաստանի Դաշնության կառավարության մամուլի ծառայությունը խոսել է ինչ-որ «առևտրատնտեսական համագործակցության» մասին։

Օվերչուկն առաջին անգամ է պաշտոնական այցով Թուրքիայում: Բայց չէ՞ որ իրականում նա առաջին հերթին աշխատում է հետխորհրդային ինտեգրման ուղղությամբ։ Բանն այն է, որ Օվերչուկը արդեն մեկուկես տարի է տենդագին կերպով փորձում է լուծել Նախիջևանի (Զանգեզուրի) տրանսպորտային միջանցքի խնդիրը, որը պետք է իրար կապի Ռուսաստանը, Թուրքիան, Իրանը, Հայաստանն ու Ադրբեջանը։ Ռուսաստանը կողմ է միջանցքի շուտափույթ գործարկմանը, քանի որ դա թույլ կտա բեռնաթափել իր այն հարավային հանրապետությունները, որոնք խրված են բեռնատարների անվերջանալի խցանումների մեջ։

«Կողմ» են նաև այլ երկրները բացառությամբ Հայաստանի, որի համար Ադրբեջանի հետ լոգիստիկ միջանցքի ստեղծումը ուղղակի հարձակում է իր ինքնիշխանության վրա։ Եվ Օվերչուկը, որպես Մոսկվայի հատուկ բանագնաց, այժմ ստիպված է հաշտեցնել վիճողներին։ Բանն այն է, որ առանց այլոց փոխզիջումների Ռուսաստանի համար այդ կենսական լոգիստիկ խնդիրը լուծելն իրատեսական չէ։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր