ՌԴ-ում վերջապես հասկացան՝ Ադրբեջանը այն չէ, ինչ փորձում էր իրեն ներկայացնել          Ալիևին որևէ պայմանագիր պետք չի, բայց նա հասկացել է տարբեր կողմերի հետ առևտուր անելու հմտությունը, ինչպես մերժումները վաճառել այլ խաղացողների վրա       Հերիք չի քաղաքական գործիչներին քաղաքական հայտարարությունների համար ոմանք դատի են տալիս, դեռ դատարաններն էլ նման որոշումներ են կայացնում    

25 հուն 2022 16:30

Ուկրաինայում զոհվել է 31 հայ, նրանցից 7-ը զինվորական են, 24-ը՝ խաղաղ բնակիչ. հայերի միության փոխնախագահ

Ուկրաինայում դեռևս շարունակվում է պատերազմական ծանր վիճակը, դրան զուգահեռ այսօր Ուկրաինայում վառելիքի ճգնաժամ կա, որը խնդիրներ է ստեղծում տնտեսության համար: Այս մասին ԳԱԼԱ-ի հետ զրույցում հայտարարեց Ուկրաինայի հայերի միության փոխնախագահ Դավիթ Մկրտչյանը:
«Ծանր մարտեր են տեղի ունենում Դոնբասի և Լուգանսկի, Դոնեցկի ուղղությամբ, հարավում էլ՝ Խերսոնում և Զապորոժիեում: Ռուսաստանը ծանր տեխնիկա է օգտագործում Ուկրաինայի դեմ: Այսօր Լուգանսկի մարզպետը հայտարարեց, որ Սևերոդոնեցկից ուկրաինական զորքերը տեղահանվեն: Մարզպետի խոսքով՝ քաղաքը 90 տոկոսով ավերված է, և վերականգնելու համար պիտի նախ այնտեղ մնացած փլատակներից ազատվել, ինչն այս պահին անհնար է»,- նշել է Մկրտչյանը:
Նրա խոսքով՝ պատերազմի ավարտը չի երևում, պատերազմը դեռ երկար է տևելու, բայց մարդիկ սպասում են, որ ժամ առաջ այս ամենը վերջանա:
Դավիթ Մկրտչյանի փոխանցմամբ՝ Ուկրաինայում զոհվել է 31 հայ, նրանցից 7-ը զինվորական են, 24-ը՝ խաղաղ բնակիչ, իսկ վիրավորների ստույգ թիվ դեռ չկա։
«Երեկ Սևերոդոնեցկի պաշտպանության ընթացքում մեր հայ տղան զոհվեց, Կրամատորսկ քաղաքից էր»,- հայտնեց Մկրտչյանը:
 
«Մեր հայրենակիցները դիմում են տեղափոխման խնդրով, փաստաթղթերի կարգավորման հարցերով, հումանիտար օգնության համար: Պատերազմի առաջին օրից սկսած հայ համայնքն իր առաքելությունն է իրականացնում՝ օգնելով կարիքավորներին, տեղահանված, ժամանակավոր փախստականներին, ովքեր չեն լքել Ուկրաինան և գնացել դեպի Եվրոպա, դեպի Հայաստան։ Ստանում ենք հումանիտար օգնություններ և դրանք հասցնում իրենց հասցեատերերին՝ մեծ ընտանիքներին, չունևորներին, ծերերին։
Մենք չենք բացառում, որ կարող է լինել պատերազմի 2-րդ փուլ, փորձում ենք դրան պատրաստվել, իսկ թե ինչքանով դա կստացվի մեզ մոտ, դա ժամանակը ցույց կտա, բայց փորձում ենք բոլոր սցենարներին պատրաստ լինել:
Հայերի միությունը պատերազմի առաջին իսկ օրից ոնց աշխատել է, հիմա էլ շարունակում է նույն կերպ, որպեսզի բավարարվեն մեր հայրենակիցների խնդիրները»,- եզրափակեց Ուկրաինայի հայերի միության փոխնախագահ Դավիթ Մկրտչյանը:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր