Տեսանյութ. Կենտրոնում լարված իրավիճակ է․ Ոստիկաններն ուժի կիրառմամբ՝ բերման ենթարկեցին տասնյակ ցուցարարների          Ապրիլի 25-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Շիրակի մարզում այրվել են տուն և անասնագոմ    

27 հուն 2022 14:10

Տեսանյութ.ՀՀ իշխանությունները կաշա են սարքել, ու իրենց գլուխներն ազատել. Աբրահամյանը՝ Բերձորը հանձնելու մասին

2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայատարարությունը, որն ազդարարում էր առաջին հերթին հրադադար, ենթադրում էր կետեր,  փոխադարձ պարտավորվածություններ, Ադրբեջանը հիմնականում չի իրականացրել: Ասուլիսի ժամանակ ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:


«Մեզ համար կարևորագույն կետերից մեկը գերիների վերադարձն էր, որն Ադրբեջանը ոչ միայն չի իրականացրել, այլ նաև այս ընթացքում նոր պահանջներ է ներկայացրել, նոր ագրեսիայի է գնացել Արցախի ու Հայաստանի նկատմամբ՝ արդեն Փառուխի հետ կապված դեպքերն են, Գեղարքունիքի հետ կապված դեպքերը:


ինչ վերաբերում է նրա հրաժարականին, ապա և՛ պատերազմից հետո, և՛ այսօր որքան շուտ Նիկոլ Փաշինյանը հեռանա իշխանությունից, այնքան մեր գործելու հանրավորությունները մեծանալու են»:
Իսկ քանի դեռ այս իշխանությունները կան, Ադրբեջանը նույնիսկ գրավոր ստանձնած պարտավորությունները չի կատարում, կամ իրականացնում է իր պատկերացումների շրջանակում: Մասնավորապես, ըստ նրա՝ այսօր առաջնահերթ է Բերձորի հարցը, որը, ըստ էության, մինչև տարեվերջ կանցնի Ադրբեջանի վերահսկողությանը՝ կառուցվող այլընտրանքային 32 կմ երկարությամբ ճանապարհի տրամաբանության շրջանակում:




«Այն շրջանցում է Բերձոր քաղաքը, Սուս, Աղավնո գյուղերը, և 2.5 կմ-ից դուրս է: 2.5 կմ-ն դա այն հատվածն է, որը տեղավորվում է միջանցքային տրամաբանության մեջ՝ ճանապարհից աջ և ձախ 2.5-ական կմ: Եվ Ադրբեջանը ոչ միայն հողային աշխատանքներն է ավարտել, այլև սկսել է ասֆալտապատման աշխատանքները: Սա ենթադրում է, որ մինչև տարեվերջ Ադրբեջանն ավարտելու է այն: Ադրբեջանն առավելագույնն արել է՝ շրջանցելու հայկական բնակավայրերը, որի արդյունքում դրանց վերահսկողությունը անցնելու է  իրեն»,- ասել է Աբրահամյանը:



Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր