Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է բանակցությունների սեղանի շուրջ նստել Պուտինի հետ, եթե այն խաղաղություն հաստատելու միակ տարբերակը լինի          Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Շվեյցարիա       Եթե այս մեկը զիջենք աստիճանաբար ուրիշ բաներ կանեն, ինչպես գույքահարկը, աղբի հարկը    

27 հուն 2022 15:45

Տեսանյութ.Լարված վիճակ է Կապանում. մի ամբողջ օր տեղեկություն չունեն հանքի աշխատակիցների առողջական վիճակի մասին, քանի որ հանքի բոլոր կապի միջոցներն անջատված են,

Լարված վիճակ է Կապանում. կոմբինատի աշխատակիցները փակել են Կապան-Երևան մայրուղին։

Ակցիայի մասնակիցներից մեկը ֆեյսբուքի ուղիղ եթերում հայտարարեց, որ մի ամբողջ օր տեղեկություն չունեն հանքի աշխատակիցների առողջական վիճակի մասին, քանի որ հանքի բոլոր կապի միջոցներն անջատված են, ցուցարարները պահանջում են շատ արագ վերականգնել կապի միջոցները: Հանքի աշխատակիցներից ոմանք նաև հացադուլ են հայտարարել.

«Պահն օրհասական է, միացեք մեր խաղաղ պայքարին, տղերքը երեկվանից հացադուլ են անում, հանքի բոլոր կապի միջոցներն անջատել են, տղաների հետ կապ չկա, նրանցից տեղեկություն չունենք, շատ անհանգիստ վիճակ են, տղաների կյանքի հետ են խաղում, չեն ուզում վերականգնել կապի համակարգը, պահանջում ենք շատ արագ վերականգնել բոլոր կապի միջոցները, որպեսզի տեղեկություն ստանանք մեր տղաների մասին»,-հայտարարեց ակցիայի մասնակիցը:

Մանրամասները՝ տեսանյութում


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր