Կենդանակերպի այս նշանների համար մայիսի սկիզբը շատ հաջողակ կլինի, ճակատագիրը նրանց կանաչ լույս կտա          ԱՄՆ-ն կարող է դուրս բերել զորքերը Իտալիայից և Իսպանիայից, Իտալիան մեզ ընդհանրապես չի օգնել, իսկ Իսպանիան իրեն սարսափելի է պահել       ԿԸՀ–ն ընտրություններին առաջադրված 19 ուժից 8–ի փաստաթղթերում խնդիրներ է նկատել և 48 ժամ է տվել դրանք ուղղելու համար    

28 հուն 2022 10:17

Խորհրդարանի միջանցքը զոնայավորելուց՝ տեղաշարժը սահմանափակելուց զատ, ԱԺ-ում երեկ նոր «միջոց» են կիրառել․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Ազգային ժողովում օրեցօր ուժեղացնում են հսկողությունը։ Զոդված դարպասներից, նոր մետաղորսիչ սարքերի տեղադրումից, լրագրողների համար խորհրդարանի միջանցքը զոնայավորելուց՝ տեղաշարժը սահմանափակելուց զատ, երեկ նոր «միջոց» են կիրառել։


Խորհրդարանում հավատարմագրված մեր լրագրողը ոչ միայն անցել է ռենտգեն սարքի միջով, պայուսակն էլ մեկ այլ սարքով են անցկացրել, այլեւ դրանից հետո անհատական զննության է ենթարկվել։ Անվտանգության աշխատողներն ասել են, որ դա նոր կարգ է` այսուհետ նիստերի օրերին ուժեղացված հսկողություն են իրականացնելու»:


Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի՝ 28․ 06.22թ համարում։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր