Տեսանյութ.Թուրքիայում երկրպագուները ներխուժել են մարզադաշտ և հարձակվել ֆուտբոլիստների վրա          Այս հայտարարությունը ոչ մի կերպ կապ չունի ՌԴ- հետ.Ահա թե ինչի են հանգեցրել Եվրամիությունից, ՆԱՏՕ-ից և Վաշինգտոնից նոր համակարգողները       Հայաստանին է մոտենում հաջորդ ցիկլոնը    

28 հուն 2022 14:15

ՀՀ բնակչությունից ջոկջկելով ազգ ստանալու այլ տարբերակ չկա.Հարկավոր է Հայրենիքը փրկել հայ ժողովրդից

Հայաստանի բնակչությունից ջոկջկելով ազգ ստանալու այլ տարբերակ չկա, միակ ուղին սա է. մյուս տարբերակները ես փորձել եմ՝ զրո ընկալում: Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է հրապարակախոս, մտավորական, Հանրային խորհրդի նախկին անդամ Արծրուն Պեպանյանը:


Նա նաեւ նշել է. «Այ, օրինակ, այն ինչ հիմա մտածում եք ժողովրդի մասին, եթե ես ձեզ ասեի 25 տարի առաջ, ապա չէիք ընդունի: Մինչդեռ ես ասում էի և ահազանգում, որ հարկավոր է Հայրենիքը փրկել հայ ժողովրդից, իսկ դուք չէիք ընդունում:


15 տարի առաջ էլ չէիք ընդունում ժողովրդի հոգեմտավոր խեղումը շտկելու իմ առաջարկը: Հիմա վստահ եմ, կընդունեք:


Եթե չլիներ դաժան տառապանքների այս փուլը, ապա չէր լինի արդեն նշմարվող իմաստնացումը: Հիմա հարկ է իմաստնացողներից Ազգային համակարգ ստեղծել: Սա է ելքը:


Ասել եմ ու կրկնում եմ՝ այն մենթալիտետը, որն ունի մեր ժողովուրդը, դրա հիման վրա պետություն կառուցելը բացառվում է, մեր ժողովուրդը ի վերջո մսխելու էր մեր պետությունը հիմնովին: Հիմա գոնե հույս կա ինչ–որ բան փրկել»։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր