Հունվարի 29-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Մաղթում եմ մեզ բոլորիս, որ մոտ ապագայում մեր առյուծ բանակը ձեռք բերի առյուծ ղեկավարներ       Եռաբլուր ենք եկել, մեր խոնարհումը բերենք զnhված մեր զավակների hիշատակին, աղոթելու մեր հայրենիքի խաղաղ ու ապահով կյանքի համար    

29 հուն 2022 11:29

600 մլն դրամ՝ Անկախության 31-ամյակին նվիրված միջոցառումներին, երգելու է նաև «Սպիտակցի Հայկոն» Factor.am

ՀՀ կառավարությունը 600 մլն դրամի շրջանակում պատրաստվում է Հայաստանի Անկախության 31-ամյակին նվիրված միջոցառում կազմակերպել։

Այս մասին Factor.am-ը տեղեկանում է վարչապետի աշխատակազմի հայտարարած գնման մրցույթի հրավերից, որն ուղարկվել է նախնական փուլ անցած հինգ ընկերություններին։ «Հաշվի առնելով Անկախության տոնի նշանակությունը հայ ազգի համար, հատկապես՝ պատերազմից հետո, ինչպես նաև անկախության և պետականության գաղափարի վերարժևորման կարևորությունը, առաջարկում ենք կազմակերպել այնպիսի մասշտաբային միջոցառում, որը չի սահմանափակվի միայն համերգային մասով, այլ իր մեջ կներառի մեր մշակույթի և գիտության, պատմության և կյանքի բոլոր բնագավառներում ունեցած ձեռքբերումներն ու ապագային միտված ասելիքը:

Միջոցառումը պետք է միտված լինի կյանքը` որպես մեծագույն արժեք և շարունակականություն պատկերելուն»,- 600 մլն դրամի գնման մրցույթ հայտարարելու գաղափարը գործադիր մարմինն այսպես է պարզաբանել: Անկախության 31-ամյակին նվիրված միջոցառումը կազմակերպվելու է Հանրապետության հրապարակում սեպտեմբերի 21-ին` ժամը 19:00-22:00-ն ընկած ժամանակահատվածում։ Հրապարակված մրցույթի հրավերից տեղեկանում ենք, որ միջոցառման շրջանակում ելույթ են ունենալու Վահագն Հայրապետյանը և Հայկ Ղևոնդյանը` «Սպիտակցի Հայկոն»:

Այս տեղեկությունը Factor.am-ի հետ զրույցում հաստատեց նաև դաշնակահար, ջազմեն Վահագն Հայրապետյանը: Փաստաթղթերի փաթեթից Factor.am-ը տեղեկացավ, որ Անկախության տոնակատարությունները կազմակերպելու համար երկրորդ փուլ են անցել հինգ ընկերություններ, որոնց թվում է «Ֆակտորի Փրադաքշն»-ը։ Այս ընկերությունը պարբերաբար մեկ անձից կատարվող գնման ընթացակարգով պետական կառույցներին տասնյակ միլիոնավոր դրամների ծառայություններ է մատուցում։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր