Հունիսի 4-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Երբ խոսում ենք «կարմիր գծերի» խնդրի մասին, շատերը արժեքից են խոսում, ոչ թե խնդրից. Հայկ Կոստանյան       Ուկրաինական հակամարտության հարցում Թրամփի «համբերությունը սպառվել է»    

29 հուն 2022 12:39

Նախիջևան տանող միջանցքը հատկապես կարևոր է թյուրքական երկրների հզորացման համար

Rossaprimavera.ru-ն գրում է, որ Կասպից ծովով տարանցումը և Ադրբեջանից Նախիջևան տրանսպորտային միջանցքը հատկապես կարևոր են Թյուրքալեզու երկրների խորհրդարանական վեհաժողովի անդամ երկրների միջև տրանսպորտային կապերի ամրապնդման համար: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի Ազգային մեծ ժողովի նախագահ Մուստաֆա Շենթոփը Թյուրքալեզու երկրների  կազմակերպության Գլխավոր ասամբլեայի համաժողովի ժամանակ:


Ըստ Շենթոփի՝ Թուրքալեզու անդամ երկրների միավորումն ու համատեղ գործողությունները կարող են ավելի մեծ «բարոյական ու նյութական ուժ» հաղորդել։  «Մենք պետք է ավելի սերտ կապված լինենք միմյանց հետ այնպիսի քայլերով, ինչպիսիք են Արևելք-Արևմուտք միջազգային տրանսպորտային միջանցքը և տարանցումը Կասպից ծովով, Ադրբեջանով և Նախիջևանով։ Սա իր հերթին ճանապարհ կհարթի մեր երկրների՝ որպես առևտրի, տրանսպորտային և արտադրական կենտրոնների զարգացման համար և մեր երկրները կմոտեցնի միմյանց»,- ասել է Շենթոփը։


Նրա խոսքով, թուրքալեզու երկրները դեռևս «երկար ճանապարհ» ունեն անցնելու համագործակցության և մերձեցման առևտրի, տնտեսության, առողջապահության, կրթության, մշակույթի, զբոսաշրջության, պաշտպանական արդյունաբերության և այլ ոլորտներում։


Հիշեցնենք, որ 2020 թվականին Լեռնային Ղարաբաղում զինված հակամարտության արդյունքում Հայաստանը, Ադրբեջանը և Ռուսաստանը եռակողմ հրադադարի համաձայնագիր են ստորագրել, որը, մասնավորապես, նախատեսում է Նախիջևանի և արևմտյան շրջանների միջև նոր տրանսպորտային հաղորդակցությունների ստեղծում։ Այդ պայմանագրի հետ կապված Բաքուն առաջ է քաշել Զանգեզուրի միջանցքի կառուցման նախագիծը, որը ենթադրում է Նախիջևանի հետ ուղիղ ճանապարհային եւ երկաթուղային հաղորդակցություն ՀՀ Սյունիքի մարզի տարածքով։ Երևանը, սակայն, համաձայն չէ «միջանցքային տրամաբանության» հետ և պնդում է, որ համաձայնագրում որևէ «միջանցք» ստեղծելու մասին ոչինչ չի նշված։ Միաժամանակ Հայաստանը գիտակցում է տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման անհրաժեշտությունը։ Ներկայումս բանակցությունները շարունակվում են։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր