Այս հայտարարությունը ոչ մի կերպ կապ չունի ՌԴ- հետ.Ահա թե ինչի են հանգեցրել Եվրամիությունից, ՆԱՏՕ-ից և Վաշինգտոնից նոր համակարգողները          Հայաստանին է մոտենում հաջորդ ցիկլոնը       Կամ պետք է էլի զիջենք կամ՝ կլինի պատերազմ... Սարսռել կարելի է այն մտքից՝ թե տավուշցիները որոշել են ինքնապաշպանական խմբեր ստեղծել իրենց գյուղերը պաշտպանելու համար    

30 հուն 2022 12:01

ՌԴ-ն կարող է կորցնել Հայաստանը և դրա համար կան օբյեկտիվ պատճառներ

ՀՀԿ երիտասարդական կազմակերպության անդամ Հայկ Դերզյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «ՌԴ-ն կարող է կորցնել Հայաստանը և դրա համար կան օբյեկտիվ պատճառներ


Վերջին տարիներին Հայաստանում ավելանում են հակառուսական տրամադրությունները: Իշխանությունները իրենց փայ աշխատանքը կատարել են, սակայն խնդիրը ավելի խորքային է և կարևոր:


Դեռևս ապրիլյան պատերազմից սկսած բարձրաձայնվել է այն մասին, որ Հայաստանը դժգոհ է այն հանգամանքից, որ ՌԴ-ն զենք է վաճառում Ադրբեջանին:


Բնական է, որ այս կոնտեքստում նախանձելի դաշնակցային հարաբերություններ էր դրսևորում Թուրքիան Ադրբեջանի նկատմամբ և դա չէր կարող մեր՝ շարքային քաղաքացիներիս ուշադրությունից վրիպել:


Այժմ հակառուսական տրամադրությունները նոր թափ են հավաքում: Այստեղ կա հստակ մի շարք գործոններ:


Նախ գերիների վերադարձը: Իհարկե Հայաստանի իշխանությունները պարտավոր են ամեն ինչ գործադրել տղերքին վերադարձնելու համար, իհարկե հասկանալի չէր Նիկոլ Փաշինյանի կողմից- դե գերիների մի քանի ամիս կսպասեն արտահայտությունը, սակայն եռակողմ փաստաթղթի ստորագրողներից մեկը նաև ՌԴ-ն է:


Ադրբեջանի լկտի պահվածքը ուղիղ հարված է նաև ՌԴ միջազգային հեղինակությանը, այդ թվում Հայաստանում: Օբյեկտիվորեն կարող են հարցեր առաջանալ ՀԱՊԿ-ի գործունեության և առհասարակ ստեղծված իրավիճակում դաշնակցական հարաբերությունների վերանայման առումով:


Իհարկե ոչ մեկ չի մոռանում, որ հայ-թուրքական սահմանը պահում են ՌԴ զինվորները, ոչ մեկ չի մոռանում, որ թշնամու՝ Ստեփանակերտ չմտնելու ճանապարհին կանգնած են ռուս զինվորները, սակայն գլոբալ գործընթացում դա բավարար չէ:


Թուրքը մտել է հարավային կովկաս՝ Ադրբեջանի միջոցով:
Ադրբեջանի ՊՆ-ն ատամ է ցույց տվել անգամ ՌԴ ՊՆ-ին:
ՀԱՊԿ մի շարք երկրներ շնորհավորել էին Ադրբեջանին պատերազմից հետո:


Մենք ունենք մի իրավիճակ, երբ թշնամին առաջխաղացում ունեցավ նաև Փարուխում: Այնտեղ, որտեղ առկա էր ռուս խաղապահների պատասխանատվությունը:


Իհարկե հասկանալի է, որ աշխարհաքաղաքական բարդ իրավիճակում ՌԴ-ն չի ցանկանում, որպեսզի առաջանա երկրորդ ճակատ, որը հավելյալ գլխացավանք է լինելու. սակայն մի շարք կոշտ քայլերի չգնալու հետևանքով բացառված չէ, որ երկրորդ ճակատը անկախ իրենցից առաջանա, սակայն ոչ թե սահմանին, այլ պետության ներսում:


Դրան զուգահեռ մենք պետք է գործադրենք բոլոր ջանքերը Նիկոլ Փաշինյանին հեռացնելու համար: Դա անհրաժեշտ է նաև դաշնակցին, քան հպատակների գործողություններն են, որ հանգեցնում են դաշնակից ժողովուրդների կորստին..»:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր