Հարավից արևադարձային տաք օդի ալիքի ներթափանցմամբ պայմանավորված սպասվում է բարձր ջերմային ֆոն          «Զվարթնոց» օդանավակայանի մոտ ճակատ ճակատի մեքենաներ են բախվել, վիրավոր կա       Շահրամանյանի կողմից Ադրբեջանին փոխանցված հայտարարության տեքստում չկա որևէ հիշատակում Արցախի լուծարման կամ ՀՀ ԶՈւ վերաբերյալ    

30 հուն 2022 11:29

Տեսանյութ.Ես վարչապետին ասել եմ՝ 3 հոգու մորթելու եմ.Եթե տղաս զոհվել ա, բա դիակն ինձ տվեք, գոնե մոխիրն ինձ տվեք

Կառավարության դիմաց բողոքի ակցիա է իրականացնում 44-օրյա պատերազմում զոհված Գեւորգ Արաբաջյանի հայրը՝ Աղասի Արաբաջյանը: Նա նշեց, որ մինչեւ այսօր որդու դիակն իրեն չեն տվել:


Գեւորգ Արաբաջյանը Տավուշի Վազաշեն գյուղից է:



«Պատերազմից ինչքա՞ն է անցել, ասում են՝ արի, համընկնում կա: 20 հատ դիակ են ինձ ցույց տալիս: Երբ իմ որդու անունը զոհվածների ցուցակում եղել է, ես հոկտեմբերի 18-ին գնացել եմ Գորիս, Կուբաթլի: Բոլորը եկել ցավակցել են: Ասել եմ՝ բա դիակն ուր է, ասել են՝ ավտոն հալել է, չկա, ի՞նչ դիակի մասին է խոսքը: Ես քանի անգամ նամակ եմ գրել վարչապետին, խնդրել եմ, որ գոնե դիակի մոխիրը տան: ՊՆ ենք գնացել, էնտեղ նշված է, որ այդ երեխան հուղարկավորված է Ազատամուտ գյուղում, աջակցությունն էլ ստացել է: Մեր տան հասցեով, փողոցով, բայց հուղարկավորված չի:


Գնդապետ Լեւոն Բիշարյանն ասում է՝ ինչ տալիս են, տար հուղարկավորի, 2 օրից գնա քանդի, ասա՝ իմ երեխեն չի:


Հանդիպել ենք վարչապետի հետ, ես անուններ եմ տվել ու ասել եմ, որ երեք հոգու մորթելու եմ, էս հարցին լուծում տվեք: Թող ձերբակալեն, ես կորցնելու բան չունեմ: Ոստիկանն ասում է՝ դու չես կարող մարդ մորթել, ոտքերիս տակ մատաղ կանեմ էդ ոստիկանին:


Ես իմ երեխու ատամնաշարի քարտը վերցրել եմ ատամնաբույժից, անգամ առանց ԴՆԹ-ի ես կարող եմ ասել՝ իմ երեխան է, թե ոչ: Գտել են Ուրալը Ջաբրայիլում, մասունքի վրա գրված է Գեւորգ Արաբաջյան, եկել ենք մորգ, մասունքը չկա: Հետո ասացին՝ սխալմունք է եղել, դա լեյտենանտ է եղել, ձեր երեխան չի: Հիմա էլ նորից ասում են՝ ինքն է եղել»,-ասաց հայրը:


Աղասի Արաբաջյանը նշեց, որ զինվորների պատմելով որդուն ադրբեջանցիները տարել են հենց իր մեքենայով, որի վարորդը եղել է Գեւորգը: Նա համոզված է, որ որդուն գերեվարել են:


«Ես երեք հատ վիդեո էլ ունեմ, մեկի մեջ շրջափակումից իմ երեխուն սպեցնազը հանում է, մյուս երկուսն էլ արդեն դեկտեմբեր-հունվարին զորավարժություն է անում, մորուքով, երկար մազերով: Ես չգիտեմ որտեղ է դա: Կինս էլ էս ամենից հետո ինսուլտ տարավ, մահացավ: Հիմա ես պահանջում եմ, որ վարչապետը դուրս գա, պատասխան տա»,-ասաց նա:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր