Նախատոնական և տոնական շրջանը ձեր կյանքի մի մասն է, թույլ տվեք ինքերդ ձեզ լինել անկեղծ          Կարգալույծ եղած նիկոլական սարկավագը նիկոլականներին կշտամբող գրառում է առել․ «Հրապարակ»       Լոռիում բախվել են 2 «Opel Astra», որոնցից մեկն այնուհետև բախվել է երկաթե էլեկտրասյանը, կան տուժածներ    

30 հուն 2022 16:30

Տեսանյութ.Զավեշտալի է.Հունիսի 3-ի գործով 2 տղամարդ նույն բառերով ցուցմունք են տվել. որոշեցի գտնել սիամական երկվորյակներին

Հունիսի 3-ին ակցիայի մասնակիցների նկատմամբ ոստիկանության բիրտ գործողությունների գործով փաստաբան Վահե Եփրիկյանը հրապարակեց ոստիկանության երկու ցուցմունք, որոնք բովանդակությամբ բառացիորոն նույնն են:


«Եթե այս անձինք նույնիսկ շատ նման ցուցմունքներ տային, նմանաբովանդակ ցուցմունքներ  տային, բնության մեջ հնարավոր չէ, որ երկու առողջ, հասուն տղամարդ տեսնի զանգվածային անկարգություններ ու այդ զանգվածային անկարգությունները նկարագրի նույն բառամթերքով, նույն մակդիրներով ու ածականներով, նույնը գրի՝ նույն հաջորդականությամբ: Սա ուղղակի զավեշտալի է՝ ո՞նց կարող են երկու հասուն տղամարդիկ օգտագործել նույն բառամթերքը, որոնք նույն հաջորդականությամբ համընկեն այս ցուցմունքներում՝ առանց կետադրական նշանի տարբերության»,- ասաց փաստաբանը:


Եփրիկյանը պատմեց, որ գտել է երկու ցուցմունք տվող տղամարդկանց՝ հասկանալու համար՝ արդյո՞ք այդ «սիամական երկվորյակները» իրականություն են: Տղամարդկանցից մեկը հայտնել է, որ գրված ցուցմունքի հետ որևէ առնչություն չունի:


Առավել մանրամասն` տեսանյութում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր