Ծառուկյանի տները սկսելու ենք վերադարձնել ժողովրդին, մինչև 2031 թ. սարի գլխի էն տունը պետք ա ծերերի խնամքի կենտրոն դառնա          4 բարձրաստիճան հոգևորականների եպիսկոպոսական ձեռնադրման արարողություն տեղի ունեցավ Մայր Աթոռում       Իրանում ավտովթարի հետևանքով մահացել է Ադրբեջանի հյուպատոսը    

01 հուլ 2022 13:43

Թուրքիան հստակ և չոր պահանջներ է դրել՝Բերձորում հայեր չպիտի ապրեն՝ նաև մինչև քաղաքի հանձնումը

Թուրքիայի և Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությամբ հունիսի 29-ին Բերձորի հարցով Ադրբեջանում տեղի ունեցած քննարկման ժամանակ Թուրքիան հստակ և չոր պահանջներ է դրել՝օրերի ընթացքում հանձնել Լաչինի միջանցքը։ Այդ մասին Աղավնոյից ուղիղ եթերում հայտնել է հեռուստամեկնաբան Նաիրի Հոխիկյանը։


«Բերձոր քաղաքն առայժմ չի հանձնի Ադրբեջանին, Աղավոն նույնպես առայժմ չի հանձնվի։ Հունիսի 29-ի հանդիպմանը Թուրքիան բավականին ագրեսիվ կեցվածք է որդեգրել։ Թուրքիայի և նրա կամակատար Ադրբեջանի պահանջով խնդիր է դրվել, որ Բերձորում հայեր չապրեն՝ թեև առայժմ քաղաքը չի հանձնվելու Ադրբեջանին։ Այսինքն՝ պայմանավորվել են, որ Բերձորը մնա խաղաղապահ ուժերի հսկողության տակ առայժմ, բայց այնտեղիղ հայերը դուրս գան։


Գլուխները պատով են տվել թուրքերը․ Բերձորում հայեր են ապրել, ապրում են ու ապրելու են։ Մենք պետք է ավելի սկզբունքային լինենք»,-ուղիղ եթերում ասել է Հոխիկյանն ու մեր բոլոր հայրենակիցներին կոչ արել ավելի հաճախակի այցելել Բերձոր, Աղավնո և տեղեկանալ ու լավ պատկերացնել, թե ինչ կարևոր ռազմավարական նշանակություն ունեն այդ բնակավայրերը։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր