Զինծառայող Հրաչիկ Փիլիպոսյանի զոհվելու մասին պաշտոնապես չհայտնեցին, բայց հետմահու պարգևատրեցին
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրմանգրով Հրաչիկ Փիլիպոսյանը հետմահու պարգեւատրվել է Մարտական ծառայության մեդալով:
Հրմանագրում ասվում է. «Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին և 9-րդ մասերի.
Հայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած խիզախության և անմնացորդ նվիրումի համար Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության N զորամասի ժամկետային պարտադիր զինծառայող, շարքային Հրաչիկ Վաչիկի ՓԻԼԻՊՈՍՅԱՆԻՆ հետմահու պարգևատրել Մարտական ծառայության մեդալով:
Նշենք, որ Հրաչիկ Փիլիպոսյանը զոհվել էր Վարդենիսի ուղղությամբ հունիսի 18-ին հակառակորդի կրակոցից, սակայն այդպես էլ զինծառայողի զոհվելու մասին լուրը ՊՆ-ն պաշտոնապես չհայտնեց, հաղորդագրություն չտարածեց, այլ հաստատեց ԱԼՄ հարցումներին: