Տեսանյութ.Ինչու են մարդիկ զբաղվում ինքնախտորոշմամբ և ինքնաբուժմամբ, դրա անցանկալի հետևանքները          Մենք պետք է ընտրենք ամենակեր դառնալը, չեմ ուզում ագրեսիվ դառնալ, պարզապես ուզում եմ իմանանք ինչպես պաշտպանվել       Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին    

01 հուլ 2022 13:28

Տեսանյութ.ԱՄՆ-ից, Մեծ Բրիտանիայից, Իտալիայից, Գերմանիայից Հայաստան ուղարկված փոստային առաքանիներում եղել են տարբեր տեսակի թմրամիջոցներ. ՊԵԿ

Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը շարունակում է անզիջում պայքարը թմրամիջոցների և հոգեմետ նյութերի` Հայաստանի Հանրապետության սահմանով անօրինական տեղափոխման ուղղությամբ:

Վերջին ամիսներին ՀՀ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության իրավապահ համագործակցության և տեղեկությունների վերլուծության բաժնի աշխատակիցների կողմից իրականացվող թիրախային վերլուծությունների և նույն վարչության Զվարթնոց բաժնի աշխատակիցների համատեղ ջանքերի շնորհիվ Արմենիա Միջազգային Օդանավակայաններ ՓԲ ընկերության «Զվարթնոց» օդանավակայանի «Կարգո» բեռնային համալիրի մաքսային հսկողության գոտում մաքսային զննման են ենթարկել ԱՄՆ-ից, Մեծ Բրիտանիայից, Իտալիայից, Գերմանիայից Հայաստանի Հանրապետություն էքսպրես-բեռներ փոխադրողների կողմից ՀՀ ներմուծված միջազգային փոստային առաքանիներ, ինչի արդյունքում թիրախավորված, բարձր ռիսկայնություն ունեցող առաքանիների միջից հայտնաբերվել են տարբեր քաշերի և քանակի «մեթամֆետամին», «ՄԴՄԱ (էքստազի)», «կրիստալ», «մեֆեդրոն» տեսակի թմրամիջոցներին նմանվող զանգվածներ, որոնք թաքցված են եղել  առաքանու մեջ հայտնաբերված սկավառակի տուփի, խաղաթղթերի, դեմքի համար նախատեսված դիմակի, սարքավորումների համար նախատեսված տուփերի մեջ և այլն։


Փաստերի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 267.1 հոդվածով նախատեսված հանցագործության հատկանիշներով ՀՀ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցների կողմից նախապատրաստվել են նյութեր, որոնք հայտնաբերված թմրամիջոցի զանգվածների հետ տրամադրվել են ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությանը:
ՀՀ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը հորդորում է քաղաքացիներին, ձեռնպահ մնալ նմանատիպ գործողություններից՝ անօրինական ճանապարհով արգելված ապրանքներ ներմուծելուց, քանի որ իրականացվում է մշտադիտարկում և թիրախային վերլուծություն։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր