Հունիսի 4-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Երբ խոսում ենք «կարմիր գծերի» խնդրի մասին, շատերը արժեքից են խոսում, ոչ թե խնդրից. Հայկ Կոստանյան       Ուկրաինական հակամարտության հարցում Թրամփի «համբերությունը սպառվել է»    

01 հուլ 2022 13:59

Ռուսաստանը զգալի ռեսուրսներ ունի. պատերազմին նախապատրաստվել է առնվազն 1 տարի, ինչը հուշում է, որ նա պատրաստ է երկարատև ռազմական գործողությունների

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Ուկրաինայի հետ պատերազմին նախապատրաստվել է առնվազն մեկ տարի, ուստի դեռ երկար ժամանակ կարող է շարունակել պատերազմը։ Այս մասին CBS News-ին տված հարցազրույցում ասել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը։


Այսպիսով, պատասխանելով հարցին, թե որքան կարող է տևել պատերազմը, կանցլերն ասել է, որ իրականում դա ոչ ոք չգիտի, սակայն Պուտինի երկարաժամկետ պլանավորումը հուշում է, որ նա պատրաստ է երկարատև ռազմական գործողությունների։


Նրա խոսքով՝ Ռուսաստանում շատ մարդիկ են ապրում, և երկիրը զգալի ռեսուրսներ ունի, ինչը ռազմական գործողությունները երկար վարելու նախադրյալներից է:


«Կարծում եմ, որ այս պատերազմը սկսելու որոշումը կայացվել է դրա սկսվելուց մեկ տարի առաջ, կամ գուցե ավելի վաղ, քանի որ նա պատրաստվում էր դրան: Եվ այսպես, նա կկարողանա շարունակել պատերազմը շատ երկար», - ասել է Շոլցը։


Նա նաև հավելել է, որ թեև Պուտինը «իրականում չի ընդունում դա», սակայն Ռուսաստանը զգում է արևմտյան պատժամիջոցների ազդեցությունը:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր