Տեսանյութ․Խավարման կարգի արարողություն, որը Հիսուս Քրիստոսի մատնության և չարչարանքների հիշատակն է          Ապրիլի 18-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Տեսանյութ․ԱՀԹ առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցում Նավասարդ Սրբազանը կատարեց Ոտնլվայի կարգ    

01 հուլ 2022 15:29

Կարող ենք գոյություն չունենալ. կոչս հետխորհրդային երկրներին՝ուզո՞ւմ եք պահպանել ինքնիշխանությունն ու անկախությունը, պետք է մերձենաք Միութենական պետության հետ

Ներկա փուլում Բելառուսի և Ռուսաստանի Միութենական պետությունը լոկոմոտիվի դեր է կատարում ինտեգրացիոն գործընթացների ընդհանուր հոսքում։ Այս մասին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, հայտնում է ԲելՏԱ-ն։ 


Երկրի ղեկավարն ընդգծել է, որ Միութենական պետությունը մշակութային և տնտեսական միջպետական համագործակցության օրինակ է, մոդել։


«Այսօր հետխորհրդային տարածքի երկրները պետք է անկեղծորեն շահագրգռված լինեն Միութենական պետության հետ մերձեցմամբ, եթե, իհարկե, նրանք ցանկանում են պահպանել իրենց ինքնիշխանությունն ու անկախությունը: Մենք համոզված ենք, որ միայն միասին կարող ենք դիմակայել գլոբալ մարտահրավերներին»,- ասել է Լուկաշենկոն:


«Նրանք, ովքեր դեռ կասկածներ ունեն, պետք է հասկանան՝ առանց հնարավորինս արագ միասնության և համախմբման, միջպետական կապերի ամրապնդման և պարզապես նորմալ մարդկային հարաբերությունների, մենք վաղը կարող ենք գոյություն չունենալ»,- հավելել է Բելառուսի ղեկավարը։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր