Անկախ նրանից՝ ՀՀ-ն ուզում է Նախիջեւանի հետ կապը հաստատվի, թե ոչ, դա կլինի, սա շանս է իր համար          Արցախի ԱԽ գրասենյակը հայտնել է, թե ինչու է Բալասանյանը ՌԴ խաղաղապահների և Ադրբեջանի ներկայացուցիչների հետ այցելել Բերձոր       Oդի ջերմաստիճանը կհասնի +42 աստիճանի. Իրաքի շրջաններից արևադարձային տաք օդային հոսանքներ են ներթափանցում    

01 հուլ 2022 16:35

Աբսուրդ.Կալանավորված, քաղբանտարկյալ Տարոն Մանուկյանին ՊՆ-ն հրավիրել է եռամսյա հավաքների

Այս օրերի աբսուրդին ցանկանում էի առանձին անդրադառնալ, բայց տեսա, որ Լիլիթն արդեն գրել է այն, ինչը որ կարևոր էր: Սա այլեւս բարոյականության, տրամաբանության, իրավունքի սահման չճանաչող երեւույթ է: Այս իշխանությունը կարծում է, թե ՀՀ Զինված ուժերը պատժիչ կառույց է, զորահավաքը ոչ թե ՀՀ քաղաքացու պարտականությունն ու հպարտությունն է, այլ՝ մեկուսացման վայր: Այս իշխանությունն առաջին իսկ օրվանից շարունակում է ատել Բանակը, հեղինակազրկել հերոսներին, բարոյալքել այն: Այս մի քանի օրերին ծանուցագրեր են ուղարկում ընդդիմադիր տասնյակ տղերքի: Առավոտյան զինկոմիսարիատից զանգ ստացա որդուս համար: Բացատրեցի, որ բանտարկված է: Մի քանի ժամ անց մեկ այլ փոխգնդապետ զանգեց, ներկայացավ տուն, որ որդուս գրավոր ծանուցագիրը բերի: Ինքն էլ էր իր արածից ամաչում: Ծանուցագիրը ստորագրեցի, գրավոր արձանագրելով, որ պապիկյան սուրոն ոչ թե ՊՆ նախարար է, այլ բանակում ՔՊ կոմիսար ու Բանակը ծառայեցնում են իրենց իշխանությանը... Այսպես ունեցանք պարտություն, այսպես, սրանց հանդուրժելով էլ երկիրը տանում են նոր պարտությունների: Սրանց վերջը որ գա, զորակոչի չենք տանի, դա պատիվ կլինի սրանց, սրանք ուղղակի պատասխան կտան, իսկ սահմանը կպահեն արժանավորները...:


Նշենք, որ Գեամ Մանուկյանի որդին՝ Տարոն Մանուկյանը կալանավորված է Գյումրու պապիկների սադրանքների գործով: 


Գեղամ Մանուկյան


«Հայաստան» խմբակցության պատգամավոր


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր