Սխտորի մեջ պարունակվող նյութը հզոր հակամանրէային ազդեցություն ունի և օգնում է կանխարգելել քաղցկեղը          Երևանում բախվել են թիվ 3 և թիվ 57 երթուղիները սպասարկող «Zhong Tong» և «MAN» ավտուբուսները. կա 9 վիրավոր       Կենդանակերպի այս նշանները շուտով կբացվեն փոփոխությունների համար և կգտնեն իրական երջանկություն    

04 հուլ 2022 14:30

Տեսանյութ.Մեքսիկացի քաղաքապետն ամուսնացել է կոկորդիլոսի հետ. Փեսան հարսնացուին գրկած շրջել է փողոցներով

Մեքսիկական Օահակա նահանգի Սան Պեդրո Հուամելուլա քաղաքի քաղաքապետ Վիկտոր Հյուգո Սոսան ամուսնացել է 7-ամյա կոկորդիլոսի հետ։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը։


Քաղաքի բնակիչները երաժշտությամբ ու պարով շքեղ տոնախմբություն են կազմակերպել։ Փեսան հարսնացուին գրկած շրջել է փողոցներով, իսկ տղամարդիկ գլխարկներով երկրպագել են նրանց։ Հարսանիքից հետո Սոսան համբուրել է Փոքրիկ արքայադստերը և պարել նրա հետ։


Էլյա Էդիթ Ագիլարը, ով ստանձնել էր կնքամոր դերը, հայտնել է, որ իր համար մեծ պատիվ է այս միջոցառմանը նման կարևոր դեր խաղալը, և ինքը շատ ժամանակ է ծախսել հարսնացուի համար արժանի հանդերձանք ընտրելիս։


Ըստ տեղական հավատալիքների՝ կոկորդիլոսը համարվում է Մայր Երկրի խորհրդանիշը, իսկ նրա ամուսնությունը «ցեղապետի» հետ խորհրդանշում է աստվածների աշխարհի և մարդկանց աշխարհի միությունը։ Բացի այդ, ենթադրվում է, որ կոկորդիլոսի հետ  քաղաքապետի ամուսնությունը ձկնորսներին հաջողություն կբերի։


Սողունների հետ պաշտոնյաների ամուսնության ավանդույթը սկիզբ է առել 18-րդ դարում:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր