Հրդեհ է բռնկվել Շահումյան գյուղի տներից մեկին կից թոնրատան տանիքում          Երևանում բшխվել են «Lexus»-ը, «BYD»-ը, «Volkswagen»-ն ու «Nissan»-ը, վերջինի վարորդը եղել է ոչ սթափ       Երևանի ծննդատներից մեկում ծննդկան է մшհացել    

04 հուլ 2022 15:30

Ադրբեջանցիները փորձել են խաբել ռուսական իշխանություններին՝ հոլանդական պանիրը որպես «ադրբեջանական» ներկայացնելով

Ադրբեջանցիները փորձել են խաբել ռուսական իշխանություններին՝ հոլանդական պանիրը որպես «ադրբեջանական» ներկայացնելով։


««Ռոսսելխոզնադզոր»-ի Մոսկվա քաղաքի, Մոսկովյան եւ Տուլայի շրջանների վարչությունը կասեցրել է 20 010 կգ պանրի խմբաքանակի գրանցումը, որը ստացվել է Ադրբեջանից։ Պանրի գլխիկների վրա մոմի պաշտպանիչ շերտը հանելիս հայտնաբերվել է մեկ այլ արտադրողի (ենթադրաբար՝ Նիդեռլանդներից) մակնշում՝«45+ KAAS MAASDAM NL2F», որը ԵԱՏՄ տարածք մատակարարվելու իրավունք չունի։ Բեռի տեղաշարժը կասեցվել է՝ մինչեւ Ադրբեջանի Հանրապետության եւ Նիդեռլանդների անասնաբուժական ծառայությունների կողմից այդ փաստերի պարզաբանումը»,- ասված է գերատեսչության հաղորդագրության մեջ։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր