Տեսանյութ. Գյուղից մի փոքր աջ գազատարն է, որը ևս անցնում է ադրբեջանցիներին.Երևան-Նոյեմբերյան միջպետական ճանապարհը կարող է մնալ ադրբեջանցիների տոտալ վերահսկողության տակ          Պուտինն առանց ջանք խնայելու բանակցել է, որպեսզի դադարեցնի պատերազմը. ՀՀ ղեկավարությունը սկսում է արտահայտել այն մտքերը, որոնցով Փաշինյանը ստեղծել էր իր «Ելք» շարժումը       Ինչո՞ւ են Հայաստանի տարածքում արգելափակվել են Սոլովյովի հաղորդումները    

04 հուլ 2022 15:50

Ադրբեջանցիները, ի տարբերություն մեզ, տրամաբանություն են դնում իրենց գործողությունների մեջ.Արցախն ամբողջությամբ կզրկվի էլեկտրաէներգիայից և գազից

Բացարձակ որևէ երաշխիք չկա, որ Ադրբեջանը կապահովի Բերձորը շրջանցող նոր ճանապարհով անվտանգ երթևեկությունը,  իրենք այդ ճանապարհը կառուցում են, որպեսզի թույլ տան, որ հայերը արտագաղթեն Արցախից այդ ճանապարհով:«Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտարարել է անվտանգության հարցերով փորձագետ Արմեն Մանվելյանը:


Ինչպես հայտնել ենք՝ Ադրբեջանն արդեն ավարտին է հասցնում նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ  նախատեսված Բերձորը շրջանցող ճանապարհի կառուցումը, մինչդեռ հայկական կողմն իր հատվածում անգամ չի էլ մեկնարկել նոր ճանապարհի կառուցման աշխատանքները: Թեեւ նշված հայտարարության մեջ որեւէ հիշատակում չկա, որ նոր ճանապարհի շահագործման հանձնվելուց հետո Լաչինի միջանցքը պետք է հանձնվի Ադրբեջանին, այդուհանդերձ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն արդեն հայտարարել է, որ Բերձոր և Աղավնո գյուղերն անցնելու են Ադրբեջանի վերահսկողության  տակ։


 
Մեզ հետ զրույցում անվտանգության  հարցերով փորձագետ Արմեն Մանվելյանը վստահություն հայտնեց, որ Ադրբեջանի կողմից նոր ճանապարհի կառուցման նպատակը մեկն է՝ Լաչինում ապրող բնակչությանը դուրս մղել այնտեղից, այսինքն՝ Լաչինում, Աղավնոյում ու մյուս գյուղերում , որտեղ հայություն է մնացել, նրանց վերջնականապես դուրս են մղելու և  նոր ճանապարհ տալու անվան տակ այդ բնակավայրերը դատարկելու են Արցախից, որպեսզի հետագայում փորձեն ընդհանրապես կտրել Արցախը Հայաստանից.


«Ադրբեջանցիները, ի տարբերություն հայկական կողմի, տրամաբանություն են դնում իրենց գործողությունների մեջ, այն է՝  Արցախը հայաթափումը։ Այլ տրամաբանության մեջ  Ադրբեջանի գործողությունները պետք չէ գնահատել, նպատակն է Արցախը հայաթափել, որպեսզի հետագայում հասնեն նաև Հայաստանի հարավի հայաթափմանը և ամբողջովին նվաճմանը, սրա մասին իրենք բացահայտ հայտարարում  են, իրենց միակ նպատակը սա է, իսկ հայկական կողմի ցանկացած պնդում, որ դա կլինի ապահով ճանապարհ,  ընդամենը ադրբեջանական ջրաղացին ջուր լցնելու փորձ է»,-ասաց Մանվելյանը:


Փորձագետը նաև ահազանգում է՝ Ադրբեջանի կողմից կառուցվող այդ ճանապարհահատվածով  է անցնում Հայաստանից դեպի Արցախ  անցնող էլեկտրաէներգիան, գազի խողովակը, իսկ Լաչինի  միջանցքը հանձնելուց Ադրբեջանն Արցախն ամբողջությամբ կկտրի էլեկտրաէներգիայից և գազից.


«Նոր ճանապարհով տեսականորեն նաև պետք է նոր գազի խողովակաշար ու նոր էլեկտրաէներգիայի համակարգ անցնի, հարց է առաջանում, ո՞վ է սրանք կառուցելու, հայկական կողմն  անգամ ճանապարհը չի կառուցել, հետևաբար, ո՛չ խողովակաշար, ո՛չ էլ էլեկտրաէներգիայի համակարգ չեն կառուցի»,-ասաց փորձագետը:


   Հարցին՝ այդ դեպքում հայկական կողմն ինչո՞ւ է համաձայնություն տվել, որ Ադրբեջանն իր ճանապարհը կառուցի մի երթուղով, որի հետևանքով  Արցախի մի շարք գյուղեր հայաթափվելու են, ինչպես նաև կարևոր ենթակառուցվածքներ են հայտնվելու Ադրբեջանի վերահսկողության  տակ, Արմեն Մանվելյանն ասաց.


 
«Հայկական կողմ հասկացությունը շատ հարաբերական է, այսօրվա իշխանություններին շատ մեծ վերապահումով պետք է հայկական կողմ համարել, նրանք հայանպաստ ոչինչ չեն անում, ամեն ինչ անում են այն օրակարգով, որը թելադրվում է Բաքվից կամ Անկարայից, երբ գիտակցում եք, որ Հայաստանում մենք գործ չունենք հայկական իշխանության հետ, ամեն ինչ ընկնում է իր տրամաբանական հիմքի վրա և պարզ է դառնում՝ ինչու են նման քայլերի գնում, իսկ քայլերն անում են մի նպատակով,որպեսզի հայաթափեն Արցախը, այս առումով Բաքվի ու գործող իշխանության շահերը լիովին համընկնում են»,-ասաց զրուցակիցը:


Մեզ հետ զրույցում Արմեն Մանվելյանը նույնպես ընդգծեց, որ  եռակողմ հայտարարության մեջ Բերձորի և Աղավնոյի հանձնելու մասին խոսք չկա, միևնույն ժամանակ փաստելով, որ Լաչինի միջանցքը հանձնելով՝ հայկական կողմը  ստորագրել է նաև այդ բնակավայրերի հանձնումը.


«Փաստացի, սա բանավոր համաձայնություն է, եթե Լաչինը հանձնում ես, պարզ է, որ Բերձորը և Աղավնոն պահելը ֆիզիկապես անհնարին է լինում»,-ասաց Մանվելյանը:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր