Մաղթում եմ մեզ բոլորիս, որ մոտ ապագայում մեր առյուծ բանակը ձեռք բերի առյուծ ղեկավարներ          Եռաբլուր ենք եկել, մեր խոնարհումը բերենք զnhված մեր զավակների hիշատակին, աղոթելու մեր հայրենիքի խաղաղ ու ապահով կյանքի համար       Հայկական բանակն այն կառույցն է, որը պատշաճ ուշադրության պայմաններում առաջինը կարող է շտկել իր ողնաշարը ու վերականգնվել    

06 հուլ 2022 10:49

Չեն պատմել, որ վերջին պահին է ՌԴ-ն է փրկել Ստեփանակերտը. Չարաչար սխալվում եք,կարծելով , որ ՀՀ-ում 44 օր կռվել եք միայն սեփական ուժերով

Դոնեցկի նախկին վարչապետ, քաղաքական գործիչ Ալեքսանդր Բոռոդայը գրում է.

«Բոլորի համար հասկանալի է, որ Փաշինյանի օգտին քվեարկողները` քվեարկել են ընդդեմ Ռուսաստանի Դաշնության, քանի որ Նիկոլ Փաշինյանը և արևմուտքը` Փաշինյանի կրած կատարյալ պարտության մեղքը փորձել են բարդել նաև ՌԴ-ի վրա։ Եթե Հայաստանում կարծում են, որ 44 օր կռվել են միայն սեփական ուժերով` չարաչար սխալվում են։ Հայաստանում չեն պատմել այն օգնության մասին, որը Հայաստանը ստացել է ՌԴ կողմից։ Չեն պատմել պատերազմը դադարեցնելու ՌԴ բարդագույն նախաձեռնության մասին, որը տապալվել է հենց Փաշինյանի կողմից։ Չեն պատմել, որ վերջին պահին է ՌԴ-ն փրկել Ստեփանակերտը, երբ Փաշինյանը հանձնում էր ողջ Ղարաբաղը։ Չեն պատմել ռուսների մասին, որոնք գալիս էին կռվելու Հայաստանի համար, չնայած որ` այդ օրերին Հայաստանում օրենք ընդունվեց, որով քրեականացվեց օտարերկրացիների մասնակցությունը պատերազմին»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր