Ադրբեջանը մայիսից պատրաստվում է սկսել բնակեցնել հայկական Շուշի քաղաքը          Ադրբեջանի հետ շուտափույթ սահմանազատումն ու սահմանագծումը սպառնալիք է ՀՀ անվտանգության, կենսագործունեության ու հետագա գոյության համար       Ո՞րն է այս իշխանության հակաթույնը. կա´մ անհատապես մորթվելու ենք, կամ՝ ուս-ուսի տված ապրելու    

06 հուլ 2022 11:29

ՀՀ-ից Դուբայ հայ կանանց մարմնավաճառության են տարել

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Արմենուհի Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել, որ նա մարմնավաճառության նպատակով ՀՀ-ից Դուբայ մեկնող կանանց պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու դիտավորությամբ, Հայաստանում բնակվող մոր՝ Սուսաննա Հրանտի Պետրոսյանի հետ նախնական համաձայնությամբ, վերջինիս միջոցով, նրա ծանոթների շրջանում փնտրել է մարմնավաճառությամբ զբաղվելու համար արտերկիր մեկնելու ցանկություն ունեցող կանանց:


Ապա՝ 2012թ. դեկտեմբեր ամսին, Սուսաննա Պետրոսյանից տեղեկանալով, որ նման ցանկություն է հայտնել Արարատի մարզի բնակչուհի Արմինե Ավետիսյանը, պայմանավորվածության համաձայն, Դուբայ մեկնելու համար անհրաժեշտ հրավերքի և ճանապարհածախսի գումարն ուղարկելուց հետո՝ 2012 թվականի դեկտեմբերի 25-ին, Հայաստանի Հանրապետության պետական սահմանը հատելով կազմակերպել է Արմինե Ավետիսյանի տեղափոխումը Հայաստանից: Դուբայում նրան դիմավորելուց հետո Արմենուհի Պետրոսյանը օժանդակել է վերջինիս՝ պոռնկությամբ զբաղվելու համար ապահովել է հաճախորդներով, վարձատրության և այլ խնդիրների շուրջ պայմանավորվածություններ է ձեռք բերել նրանց հետ, ինչի դիմաց գույքային օգուտ ստանալով, շուրջ մեկուկես ամիս նպաստել է Արմինե Ավետիսյանի պոռնկությամբ զբաղվելուն


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր