Ես կարծում եմ, որ գործը գնում էր դեպի երրորդ համաշխարհային պատերազմ, բայց հիմա դա այլևս չի լինի          Տարադրամի շուկայում ինչ փոխարժեքներ են սահմանվել օգոստոսի 20-ի համար       2025 թվականի հունվար-հուլիսին ՀՀ-ից դեպի ԵԱՏՄ արտահանումը կազմել է 1 մլրդ 788 մլն դոլար, ինչը 42 մլն դոլարով կամ 2.4%-ով ավելին է, քան 2024թ. ցուցանիշը    

07 հուլ 2022 12:10

Փաշինյանը կառավարության անդամներին հանձնարարեց աշխատել Թուրքիայի գործընկերների հետ, արագացնել է պետք

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ՀՀ կառավարության նիստում կառավարության անդամներին հանձնարարեց աշխատել Թուրքիայի համապատասխան գերատեսչությունների հետ` հայ–թուրքական սահմանի բացման ուղղությամբ։
«Քաղաքական պայմանավորվածությունը պայմանավորվածություն, բայց այդ աշխատանքից է կախված դրանց իրագործումը։ Եվ իմ հանձնարարությունն է, որ կոորդինացված աշխատենք, որպեսզի հնարավորինս շուտ կարողանանք իրագործել ձեռք բերված պայմանավորվածությունը»,– ասաց Փաշինյանը` հիշեցնելով, որ Հայաստանի և Թուրքիայի միջև հատուկ ներկայացուցիչները վերջին հանդիպման արդյունքներով հասել են պայմանավորվածության` ՀՀ–ի և Թուրքիայի սահմանը բացել երրորդ երկրների քաղաքացիների համար։
Վարչապետը նաև նշեց, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել նաև օդային տրանսպորտով Թուրքիա–Հայաստան և Հայաստան–Թուրքիա բեռնափոխադրումներ իրականացնելու վերաբերյալ։
Հիշեցնենք` Երևանն ու Անկարան 2021 թվականի դեկտեմբերին հայտարարեցին, որ պատրաստ են հարաբերությունների կարգավորման հստակ քայլեր ձեռնարկել, և երկուստեք հատուկ ներկայացուցիչներ նշանակեցին. Անկարան՝ Վաշինգտոնում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչին, իսկ Հայաստանը՝ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանին։
Ավելի ուշ ԱԳՆ-ն հայտարարեց, որ կողմերը համաձայնել են շարունակել լիարժեք կարգավորման բանակցությունները՝ առանց նախապայմանների։
Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի շրջանակում երկու երկրների հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպումը կայացավ հունվարի 14-ին Մոսկվայում, երկրորդն ու երրորդը` փետրվարի 24-ին, մայիսի 3-ին և հուլիսի 1-ին Վիեննայում։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր